ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում կալանավորված քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա

19.08.2018 17:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում կալանավորված քանի՞ ԱՄՆ քաղաքացի կա

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ԱՄՆ քաղաքացիների հարցը։ Այս մասին հայտարարել էր ԱՄՆ արտաքին գործերի նախարարի խոսնակ Հիթեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություններ կատարելիս։

Թուրքիայում մանրամասներ են ներկայացրել Արարատ լեռան լանջին բռնկված հրդեհի մասին

Սակայն որևէ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե Թուրքիայում հատկապես քանի ազատազրկված ԱՄՆ քաղաքացի կա, ում հարցը երկկողմ բանակցությունների օրակարգում է։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին երկու տարում Թուրքիայում ձերբակալվել կամ կալանավորվել է 12 կամ 20 ԱՄՆ քաղաքացի, որոնց մեծ մասը Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ են եղել:

Մամուլի հրապարակումներում անորոշ տեղեկատվություն կա այն մասին, որ 2016թ․ հեղաշրջման փորձից հետո հայտարարված և 2 տարի տևած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում «տասնյակ» ԱՄՆ քաղաքացիներ Թուրքիայում ենթարկվել են իրավական հետապնդման, արտաքսվել են երկրից, ձերբակալվել են կամ կալանավորվել։ Իսկ ներկա դրությամբ Թուրքիայում բանտարկված կամ տնային կալանքի դատապարտված ԱՄՆ քաղաքացիների թիվը համեմատաբար «մեծ չէ»։

Հայտնի է նաև, որ բացի քահանա Բրանսոնից, Թուրքիայում ազատազրկված մյուս բոլոր ԱՄՆ քաղաքացիները նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն։ Նրանք բոլորը կալանավորվել են արտակարգ դրության ռեժիմի ընթացքում՝ հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունների շրջանակներում։ Մյուս կողմից, ԱՄՆ–ը Թուրքիայի հետ բանակցություններում որևէ պահանջ չի ներկայացնում իր այն քաղաքացիների հետ կապված, ովքեր Թուրքիայում դատապարտվել են այլ պայմաններում և այլ հանցագործությունների համար։

Մինչ օրս ԱՄՆ-ի կողմից հաստատվել և մամուլում հրապարակվել է միայն ԱՄՆ-ի 6 քաղաքացու և ԱՄՆ ներկայացուցչարանների 3 տեղաբնակ աշխատակցի անուն, ովքեր Թուրքիայում անազատության մեջ են գտնվում։

Էնդրյու Բրանսոն – 20 տարի Թուրքիայում բնակված Բրանսոնը ձերբակալվել և կալանավորվել  է 2016թ․ դեկտեմբերին՝ Թուքրիայում ահաբեկչական խմբավուրում համարվող Գյուլենական համայնքի (FETÖ) հետ կապի մեղադրանքով։

Սերքան Գյոլգե – ՆԱՍԱ-ի 38 –ամյա այս աշխատակիցը կալանավորվել է 2016թ․ Հաթայում։ Նա մեղադրվել է Գյուլենական ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ և դատապարտվել 7․5 տարվա ազատազրկան։

Իսլամ Քուլ և Մուստաֆա Քուլ – Փենսիլվանիայի Widener համալսարանում սովորող եղբայրները 2016թ․ օգոստոսին հանգստի նպատակով մեկնել են Թուրքիա, որտեղ մեղադրվել են Գյուլենական համայնքի անդամ լինելու մեջ և կալանավորվել։

«New York Times»-ը հայտնում է նաև Թուրքիայում կալանավորված մի զույգի մասին, որոնց անունները չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ երկքաղաքացիություն ունեցող զույգը նույնպես մեղադրվել է ահաբեկչական խմբավորման հետ կապի մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Տղամարդը ներկայումս գտնվում է Սինջարի բանտում, իսկ կինը փոքր երեխա ունենալու պատճառով պայմանականորեն ազատ է արձակվել։

Իրաքի խորհրդարանի նոր խոսնակը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներին

Համզա Ուլուչայ – շուրջ 20 տարի որպես թարգմանիչ աշխատել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանում։ Ձերբակալվել է 2017թ․ փետրվարին, կալանավորվել՝ մարտին։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ -PKK) անդամ լինելու մեջ և կարող է դատապարտվել մինչև 15 տարվա ազատազրկման։

Եվս երկու պաշտոնյա, ում հարցը ԱՄՆ-ը բարձրացրել է երկկողմ բանակցությունների ժամանակ, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսարանի տեղաբնակ աշխատակիցներն են։

Մեթին Թոփուզ – թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ամերիկացի աշխատակիցը ձերբակալվել և կալանավորվել է 2017թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Նրան Գյուլենական համայնքին անադամակցության մեղադրանք է առաջադրվել։ Թոփուզի կալանավորման պահից ԱՄՆ–ը դադարեցրեց Թուրքիայում գործող իր դեսպանատներում և հյուպատոսարաններում ԱՄՆ մուտքի վիզաների տրամադրմա գործընթացը։

Մեթե Ջանթյուրք – Ստամբուլի հյուպատոսարանի այս աշխատակիցը 2018թ․ հունվարից Թուրքիայում տնային կալանքում է գտնվում։

mynet.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА