ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը` «Չելսիից» կրած պարտության մասին

19.08.2018 18:46 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը` «Չելսիից» կրած պարտության մասին

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսիից» (3:2) կրած պարտության մասին:

Դավոր Շուկերը` Հենրիխ Մխիթարյանի և ՀՖՖ նոր նախագահի մասին

«Մենք լավ չսկսեցինք խաղը, 2 գոլ բաց թողեցինք, բայց հետո կարողացանք բեկել հանդիպմանն ընթացքը: Մենք հավատացինք մեր ուժերին ու սկսեցինք ավելի լավ խաղալ, քան մրցակիցը: Մենք 2 գոլ խփեցինք, 10 րոպեպում 2 գոլ և հավասարեցրեցինք խաղի հաշիվը: Դրանից հետո ունեինք 2 ռեալ գոլային հնարավորություն, որոնք չկարողացանք իրացնել:

Երկրորդ խաղակեսն այլ կերպ ընթացավ, քանի որ մենք փոքր ինչ հոգնած տեսք ունեինք և ցավոք չկարողացանք գոլային պահեր ստեղծել: Երբ մրցակիցը խփեց 3-րդ գոլը, մեր համար դժվար էր որևէ բան փոխել: Արեցինք հնարավոր ամեն ինչ և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА