ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի ելույթում կար ե՛ւ հռետորաբանություն, ե՛ւ անհասկանալի այլ բաներ

20.08.2018 17:37 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանի ելույթում կար ե՛ւ հռետորաբանություն,  ե՛ւ անհասկանալի այլ բաներ

ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ  խոսքով` օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետի ելույթի ամենէական հատվածը, որը պարունակում էր հսկայական տեղեկություն` վերաբերում էր սահմանադրական բարեփոխումներին, իսկ ելույթի մնացած հատվածների վերաբերյալ Պ. Հայրիկյանը դժվարացավ գնահատականներ տալ. «Միակ բանը, որ ինձ համար կարեւոր էր, այն է, որ 100 օրվա ընդմիջումից հետո  Նիկոլ Փաշինյանը վերջապես ընդունեց, որ ազգային –քաղաքական եւ հանրային կյանքը փոխելու կարեւորագույն քայլը կախված է սահմանադրության փոփոխություններից: Մնացածն այդքան էլ կարեւոր չէր: Ճիշտ է, Փաշինյանը չխոսեց այնպես, ինչպես ակնկալում էր ժողովուրդը, բայց խոսեց սահմանադրական փոփոխություններից»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահը: Նա նաեւ նկատեց, որ եթե մասնակիացնի Փաշինյանի ելույթը, ապա այնտեղ կար ե՛ւ հռետորաբանություն, ե՛ւ անհասկանալի այլ բաներ:

«Խուզարկությունը միտված էր ոչ թե ձայնագրության բացահայտելուն, այլ մեր հասարակական գործունեության վրա ճնշում գործադրելուն»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА