o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

23.08.2018 15:45 ՌԵՏՐՈ
ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

23.08.2017թ

ԵԹԵ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԳԻՏԵԼԻՔ ՈՒՆԵՆԱՐ, ԿԻՄԱՆԱՐ, ՈՐ ՈՉ ԹԵ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ, ԱՅԼ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ Է ԼԵԶՎԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում մեծ քննարկումների առիթ է դարձել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը: Նախկին վարչապետը գրել է, թե իբրեւ հայերենն աշխարհի ամենաաղքատ լեզուներից մեկն է, ավելին` Հայաստան անունն էլ որեւէ մեկին հայտնի չէ, ուստի պետք է Հայաստանը փոխել Արմենիա անունով:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

 

«ՎՐԴՈՎՄՈՒՆՔ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋ ԲԵՐԵԼ ՆՐԱ ԽՈՍՔԸ»

ԵԹԵ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԳԻՏԵԼԻՔ ՈՒՆԵՆԱՐ, ԿԻՄԱՆԱՐ, ՈՐ ՈՉ ԹԵ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ, ԱՅԼ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԵՋ Է ԼԵԶՎԻ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԻ խոսքով` զարմանալին այն է, որ այդ հայտարարության հեղինակը իր գրառմամբ լեզվի հետ կապված որեւէ հարց չի լուծում, ուստի զարմանալի է, թե ինչու է Հ. Բագրատյանը նման բնորոշում  տվել հայոց լեզվին. «Վրդովմունք ու հիասթափություն է առաջ բերել նրա խոսքը: Կարծում եմ` Բագրատյանն այդքան էլ հիմար մարդ չէ, որ նման բան ասի: Ամենայն հավանականությամբ, այս հայտարարությունն ասել է ուշադրություն գրավելու համար: Նա այլեւս ԱԺ պատգամավոր չէ, ուշադրություն գրավելու ձեւ չի գտել: Գուցե սրանով փորձել է ուշադրության արժանանալ եւ նման անհեթեթություն է ասել: Մասնագիտական առումով նույնիսկ վիրավորական է այդ քննարկումը հայոց լեզվի հետ կապված, որովհետեւ Բագրատյանն այնպիսի անիմաստ բաներ է ասել, որ քննարկման ենթակա չեն: Օրինակ` ինչ է նշանակում հայերեն տեքստը կազմում է անգլերեն տեքստի 0,8-7 տոկոսը եւ ռուսերենի 0,8 տոկոսը: Ախր այս ամենը կապված է բայական համակարգի, գոյականների հոլովման հետ եւ այլն, այնպես որ այս ամենը քննարկման ենթակա չէ: Բառակազմական առումով Բագրատյանն ասում է, որ հայերենն ունի 100 հազար բառ: Եթե մասնագիտական որոշակի գիտելիք եւ կրթություն ունենար Բագրատյանը, ապա կիմանար, որ ոչ թե բառապաշարի, այլ արմատների մեջ է տվյալ լեզվի հարստությունը: Իսկ հայերենը բառակազմական  մեծ հնարավորություններ ունի: Օրինակ երջանկահիշատակ  Էդվարդ Ջրբաշյանն իր դասախոսություններում մի օրինակ բերեց` կապված կոշկակյաց բառի հետ, ճիշտ է, այսպիսի բառ չկա, բայց նա ասաց, որ մենք կարող ենք ստեղծել նոր բառ, որովհետեւ բառակազմական օրենքներին լրիվ համապատասխան է»:

«ԳՈՆԵ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ԱՆՀԱՋՈՂ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼ»

Վարդան Դեւրիկյանը նաեւ նկատեց, որ Բագրատյանը շատ է խոսում օտար տերմինների մասին, ինչը ըստ գրականագետի, յուրահատուկ հարց չէ. «Այս քննարկումը գնացել է 19-րդ դարից սկսած, այսինքն, որ դեպքում կարելի է բառը թարգմանել, որ դեպքում` ոչ: Բոլոր մասնագետներն էլ հասկանում են, որ այստեղ հստակ սահմաններ չկան, այն բառը, որի թարգմանությունը դիմանում է քննության, ապա ստանում է «քաղաքացիություն», որը չի դիմանում, դուրս է մղվում: Գոնե Բագրատյանն այստեղ մի անհաջող թարգմանություն կարող էր բերել, բայց բերել է շատ հաջող թարգմանության օրինակներ: Անհաջող թարգամանություն բերեր, էլի կհասկանաինք: Ազգային առումով նման քայլն անթույլատրելի է եւ պատիվ չի բերում որեւէ մեկին, առավել եւս ՀՀ նախկին վարչապետին, ով ցանկանում է Հայաստան բառը փոխել Արմենիա անունով: Օրինակ բերեմ Վրաստանին, վրացիները մեզ սոմեխի են ասում, մենք` հայ, աշխարհը` Արմենիա: Ինչ է նշանակում Արմենիա բառը, եթե Բագրատյանը մի քիչ գրագիտություն ունենար, հայոց լեզվի հարցերին տիրապետեր, ապա նման բան չէր ասի, նա տնտեսագետ է, եթե չի տիրապետում նման հարցերի, չպետք է խոսի: Տնտեսագիտությունից ոչինչ չեմ հասկանում, ուստի չեմ խոսում: Հայի անունը գալիս է Հայկ Նահապետից, եթե մենք անվանումը փոխենք, որը նույնիսկ քննարկման հարց չէ, մենք կորցնում ենք մեր հերոսական անցյալը»:

 

«ԼԵԶՈՒՆ ԱՆԱՐԳԵԼԸ ՇՈՎԻՆԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Է»

Գրականագետը ցավով նկատեց, որ այսօր եթե նույնիսկ գիտնականը ցանկանում է ուշադրություն գրավել, չի կարող հասարակական մթնոլորտը խեղել եւ նման խեղկատակություններով ուշադրություն գրավել. «Անորմալ քայլ եմ համարոմ, երբ գիտնական մարդը մեկ լեզուն ստորադասում է մյուսին: Լեզուն անարգելը շովինիզմի դրսեւորում է, առավել եւս զարմանալի է, երբ մարդը սեփական մայրենի լեզվի նկատմամբ է ցուցաբերում նման վերաբերմունք: Այստեղ միայն ցավակցել կարելի է: Սա Բագրատյանին պատիվ չի բերում, եւ նա կարող է ուշադրության այլ ձեւեր գտնել, եւ այդ բնագավառում իրեն հաջողություն եմ մաղթում»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА