o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

24.08.2018 16:01 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հայաստանում հողային և ջրային պաշարներն անարդյունավետ են օգտագործվում

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքները նույնպես անարդյունավետ են օգտագործվում: 

Վարչապետը դա անթույլատրելի համարեց գյուղացիական տնտեսությունների զարգացման ընդունված ծրագրի պայմաններում: 

«Հողային հաշվետվության տվյալների համաձայն՝ հանրապետությունում ոռոգվող հողատարածքները կազմում են շուրջ 208 հզր. հա: Սակայն վերջին տարիներին ոռոգվող տարածքները 90-130 հազար հեկտարի սահմաններում են»,-ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տարբերությունը պայմանավորված է հատկապես հողային և ջրային պաշարների և ենթակառուցվածքների անարդյունավետ օգտագործմամբ:

Այդ առումով վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և մարզպետերին հանձնարարեց մեկամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տվյալներ ու տեղեկություններ ներկայացնել ոռոգվող տարածքների ավելացման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Վարչապետի հանձնարարականը տուգանքների վերաբերյալ

Նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացմում պետք է կիրառվի: Կառավարության այսօրվա նիստում նման հանձնարաարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա՝ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին:

Վարչապետը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու ՊԵԿ նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսավարողների նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Մերկելը դեմ է արտահայտվել ԱՄՆ մեկուցիչ քաղաքականությանը

Մերկելը դեմ է արտահայտվել ԱՄՆ մեկուցիչ քաղաքականությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք չպետք է մեկուցիչ քաղաքականություն վարի։ «Ամերիկան, որը հոգ է տանում միայն իր մասին, իսկ աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի մասին՝ ոչ, չի լինի ո՛չ մեծ, ո՛չ հիանալի»,-հայտարարել է Մերկելը՝ անդրադառնալով Թրամփի՝ Make America Great Again նախընտրական կարգախոսին։ Գերմանիայի կանցլերը խոստացել է շարունակել հանդես գալ հօգուտ գլոբալիզացիայի, որը նախատեսում է օգուտի ստացում բոլորի համար, այլ ոչ թե առանձին երկրների։ Մերկելը կրկին ընդգծել է, որ չի տեսնում հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական լուծում։ «Դա սխալ կլինի։ Դիվանագիտական մեթոդները դեռևս սպառված չեն»,-նշել է նա։ Ռազմական սպառնալիքների հետ միաժամանակ Վաշինգտոնը ներկա պահին ձեռնարկում է բազմաթիվ դիվանագիտական քայլեր՝ հավելել է Գերմանիայի կանցլերը։ Հարցին այն մասին, թե Գերմանիան ավտոմատ կերպով կկանգնի՞ ԱՄՆ-ի կողքին, եթե Վաշինգտոնի և Փխենյանի դիմակայությունը հանգեցնի պատերազմի, կանցլերը պատասխանել է. «Ոչ, ոչ ավտոմատ»։

 

Հախվերդյանը շորտիկով` Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությանը

Հախվերդյանը շորտիկով` Պերճ Զեյթունցյանի հուղարկավորությանը. տեսանյութ

Այսօր երեւանի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության արարողությունը:

Մեծ գրողի հուղարկավորությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային գործիչներ: Ներկա էր նաեւ երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով իրեն յուրահատուկ ցինզիմով էր ներկա մեծ հայի հոգեհանգստի արարողությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА