o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

25.08.2018 14:23 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

25,08,2017

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Միջոցառմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասվում է.

Հարգելի՛ զինվորականներ,

«Մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին եւ գրողին, վարորդին եւ ծրագրավորողին, ոսկերչին եւ երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը եւ այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, եւ հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թեւածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլեւ մեր պետականության հարատեւությունն ապահովելու պատասխանատվությունը:

Բրյուսովի անվան համալսարանում 30 մլն դրամի գույք է հափշտակվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ դրամի չափով պակասորդ:

Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ ապրանքների հաշվապահական ձևակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասորդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:

Բրյուսովի անվան համալսարանում 30 մլն դրամի գույք է հափշտակվել

Նկատի ունենալով, որ հայտնաբերված ընդհանուր՝ 30.209.096,9 ՀՀ դրամ արժողության միջոցների պակասորդի փաստն առերևույթ պարունակում է յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու հանցագործության, իսկ իրավասու պաշտոնատար անձանց ոչ պատշաճ գործողությունները՝ պաշտոնեական անփութության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` միջազգային ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ կառույցի երեւանյան մասնաճյուղը մեզ երջանկացրել է կիսամյա զեկույցով, այդ այսպես կոչված, իրավապաշտպանների «գործունեությունը խոչընդոտելու» մասին: Եվ ի՞նչն է այդտեղ զարմանալի` որպես խոչընդոտներ, ճնշումներ եւ այլ ահավոր բաներ առավելապես նշված է Ֆեյսբուքում մեկնաբանությունների եւ անձնական հաղորդագրությունների տեսքով նրանց հասցեին հղված հայհոյանքների եւ սպառնալիքների մեծ հոսքը:

ՊՊԾ գունդը գրաված հանցավոր զինյալ խմբի պաշտպանները, ինչքան էլ զարմանալի լինի, հաջողացնում են իրենց չափուսահման չճանաչող մոլուցքով նաեւ լրատվական դաշտում մեծ վնասներ հասցնել յուրայիններին: Այսպես, Պավլիկ Մանուկյանի դուստրը` Ասպրամը, Ֆեյսբուքում տարածել էր հայտարարություն, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործով անցնող ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով ապրիլյան պատերազմում եղել է առաջնագծում եւ ստացել բեկորային վնասվածք, դրամական օգնության կարիք ունի, քանի որ հղի է եւ բեկորային վնասվածքի պատճառով վարակվել է հեպատիտ Բ-ով: Ստացվում էր աբսուրդ մի բան` որ նաեւ բեկորներով փոխանցվող հեպատիտ կա: Բայց ինքը` Նելլին, այնուհետ հերքել է բեկորային վնասվածք ստանալը եւ հորդորել չշահարկել ապրիլյան պատերազմի թեման իր հիվանդության մասին խոսելիս: Դե ինչ, տվյալ դեպքում ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ են հանել:

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Մեզ անզարմանք չթողեց եւ բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, հայտարարելով, որ Խոսրովի անտառի հրդեհի առնչությամբ չի պատրաստվում հրաժարական տալ, քանզի այդ պաշտոնը քաղաքական է, եւ զբաղեցնում է ՀՅԴ-ի քվոտայով: Բայց ամենազարմանալին այն էր, որ պարոն Մինասյանը բացառեց միտումնավոր հրկիզման վարկածի հնարավորությունը: Զարմանալի է, նախարարը նաեւ քննիչների գո՞րծն է անում, որ վստահ ասում է` նման բան չկա, թե ձեռի հետ նաեւ պայծառատես է աշխատում: 

Հայաստանտը աստիճանաբար մխրճվում է քրեական ճահճի մեջ

Հայաստանտը աստիճանաբար մխրճվում է քրեական ճահճի մեջ: Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնալով ավելի քիչ է տիրապետում իրավիճակին: Հանցագործությունների թվի աճը, որին զուգահեռ աճում են չբացահայտված հանցագործությունները, դրա վառ վկայությունն է: Եթե դրան գումարենք նաեւ ճանապարհների պատահարների սրընթաց աճող քանակությունը, ապա պարզ է դառնում, որ իրավիճակը մոտենում է կրիտիկականի: Ընդ որում, հանցագործությունները կրում են լկտի, եւ բացահայտ ցինիկ բնույթ: Ո՞վ է տեսել, որ Երեւանի փողոցներում տեղի ունենա հետապնդում մեքենաներով, որը զուգակցվում է կրակոցներով: Ավելին, այդքանից հետո հետապնդողը կարողանում է հանգիստ դիմել փախուստի, այն դեպքում, երբ Երեւանի փողոցներում պարզապես վխտում են ՃՈ մեքենաները: Ինչ ասես, երբ կրիմինալը հանգիստ մտնում է պատգամավորի սենյակ եւ ջարդում վերջինիս գլուխը, ինչպես դա եղավ շշի Մելոյի դեպքում, կամ էլ դանակահարվում է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը եւ այդ կրիմինալի ամենաթողության պայմաններում բնավ էլ զարմանալի չէ, որ բազմաթիվ բիզնեսային, պարտքի վերադարձման, կամ կենցաղային հարցեր Հայաստանում լուծվում է կրիմինալի միջոցով, ռազբորկաների արդյունքում, գողական օրենքներով: Կարծես թե մեկ տարի առաջ ՊՊԾ գնդի խայտառակ գրավումից հետո ոստիկանությունում պետք է լինեին լուրջ փոփոխություններ, սակայն դրանք այդպես էլ ի հայտ չեկան, իսկ շարքային քաղաքացիներից ավելի ու ավելի շատ են լսում «է՛, ականջտ կանչի, Վանո» արտահայտությունը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА