o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

28.08.2018 17:17 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Եթե այսպես է` բռնկված հրդեհն էլ չպետք է հանգցնեինք. բնապահպանին տխրեցրել է բնապնախարարության դիրքորոշումը

Օգոստոսի 27-ին հրդեհ է բռնկվել Խուստուփ լեռան լանջին, ի տարբերություն Խոսրովի անտառ արգելոցում գրանցված հրդեհի, այս անգամ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհի ակտիվ օջախները: Օգոստոս ամսին, սա արդեն երկրորդ հրդեհն է, որը գրանցվում է Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող վայրերում:
Հրդեհի պատճառը եղանակն է, թե՞ այստեղ միտումնավորություն կա:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

«Պետք չէ վախենալ տարբեր դեսպանատների արձագանքներից, պետք է պահպանել մեր ազգային արժեքները»

Բնապահպան ԿԱՐԻՆԵ  ԴԱՆԻԵԼՅԱՆԸ  «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, նկատեց. «Անհրաժեշտ է քրեական գործ հարուցել եւ պարզել, թե այս հրդեհներն ինչի հետեանքով են լինում: Այս պահին առանց հիմնավորումների միանշանակ պատասխան չեմ կարող տալ, սակայն ինձ մոտ էլ է արդեն կասկածներ առաջացել, որ հրդեհները միտումնավոր են արել: Օրինակ, երբ Ռուսաստանի Դաշնությունում հայտարարում են, թե այս կամ այն վայրում հրդեհ է բռնկվել, նրանք անմիջապես քրեական գործ են հարուցում եւ հայտարարում մեղավորների անունները»,-նշեց Կ. Դանիելյանը:


Անդրադառնալով Խոսրովի անտառ արգելոցի կենսաբազմազանության վերականգնման հնարավորություններին, բնապահպանը փաստեց, որ անտառին հասցված վնասները հնարավոր է վերականգնել. «Ինձ տխրեցրեց ՀՀ բնապահպանության նախարարության դիրքորոշումը, որ Խոսրովի անտառը հատուկ պահպանվող տարածք է եւ իրենք իրավունք չունեն միջամտելու գործընթացին: Եթե այսպես նայենք, ապա այդ դեպքում բռնկված հրդեհն էլ չպետք է հանգցնեինք, ամեն ինչ թողնեինք բնությանը եւ բնությունը տեսներ ինչ է անում: Կարծում եմ` ճիշտ կլիներ խորհրդակցեին մասնագետների հետ: Ըստ իս, միջազգային մեծ աջակցություն կլինի, որովհետեւ Խոսրովի անտառի նշանակությունը  միայն Հայաստանի համար չէ, այն համաշխարհային նշանակության արգելոց է եւ միջազգային աջակցությամբ կարելի է վերականգնել հասցված վնասները»,-ընդգծեց Կարինե Դանիելյանը եւ դժվարացավ ասել, թե հրդեհից հետո մինչեւ այժմ ինչու չի ձեւավորվել մասնագիտական հանձնախումբ, որը կուսումնասիրեր եւ կներկայացներ, թե ինչ վնասներ է կրել Խոսրովի արգելոցը. «Գուցե ամառային արձակուրդն է պատճառը, այս սեզոնին մարդիկ դրսում հանգստանում են: Բայց արդեն օգոստոսի վերջն է եւ մենք պետք է շտապենք, հակառակ դեպքում կարող է ուշ լինել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուց խոշոր չափերի գումար է հափշտակել. ՀՔԾ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան քաղաքացուց խոշոր չափերի գումար է հափշտակել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Հարություն Խաչատրյանը, 2016թ.-ին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության առաջին կարգի մասնագետի պաշտոնը, խարդախության եղանակով Երևանի բնակիչ Լ. Մ.-ից հափշտակել է խոշոր չափերով` ավելի քան 4.000 ԱՄՆ դոլար գումար: 

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, Հ. Խաչատրյանը, տեղեկանալով, որ հիշյալ քաղաքացին ցանկանում է սեփականաշնորհել փաստացի իրեն պատկանող կրպակը, նրան վստահեցրել է, թե, իբր, որպես քաղաքապետարանի աշխատակից կարող է իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացման գործընթացը, թեպետ իրականում նման լիազորություններով օժտված չի եղել: Այդ նպատակով Հ. Խաչատրյանը 2016թ. դեկտեմբերի 21-ին հանդիպել է Լ. Մ.-ին և նշված կրպակի պետական գրանցման գործընթացի համար անհրաժեշտ վճարումներ կատարելու պատրվակով` նրանից վերցրել 1.922.720 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար գումար, միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մնացած գումարն ավելի ուշ փոխանցելու շուրջ: 

2017թ.-ին աշխատանքի անցելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում` Հ. Խաչատրյանը շարունակել է հանցավոր մտադրության իրագործումը. կրկին հանդիպել է Լ. Մ.-ին և առանց վերջինիս հայտնելու, որ ազատվել է համայնքային ծառայողի պաշտոնից, վստահեցրել է, որ կրպակի պետական գրանցման գործընթացն արդեն ընթացքի մեջ է, սակայն այն ավարտին հասցնելու և վերջնական վճարումները կատարելու համար անհրաժեշտ է ևս 130.000 ՀՀ դրամ: Հ. Խաչատրյանը քաղաքացուն հավաստիացրել է, որ կարճ ժամանակահատվածում կիրականացնի հիշյալ գործընթացը` խոստանալով հակառակ դեպքում ամբողջությամբ վերադարձնել գումարը, սակայն ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել և գումարը հետ չի վերադարձրել, այլ խարդախությամբ հափշտակել  է այն:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հարություն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Հ. Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Քրեական հեղինակություն վանաձորցի «Պոպոքը» կալանավորվեց

Ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով նախօրեին բերման ենթարկված 36-ամյա Արթուր Ավետիսյանը (Վանաձորցի Պոպոք) այսօր կալանավորվել է:

Նշենք, որ նա Վանաձորում հայտնի քրեական հեղինակություն է:

Հիշեցնենք, որ Արթուր Ավետիսյանին բերման են ենթարկել օգոստոսի 25-ին: Նրա մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ապօրինի ատրճանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА