o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

30.08.2018 18:26 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ո՞վ է պատասխան տալու

30.08.2017  ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 Ո՞վ է պատասխան տալու

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

 

Մեզանում ընդուված է, որ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխան չի տալիս: Ասենք` ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը տարբեր Բագրատյանների հետ միասին թալանեցին, մետաղի ջարդոն դարձրին երկրի հսկայական տնտեսությունը, որը ժառանգեցին կոմունիստներից: Սակայն նրանցից որեւէ մեկը պատասխան չտվեց, ավելին` այսօր դեռ Բագրատյանը իր ապուշ մտքերով փորձում է ջրի երեսին մնալ: Եթե մեզ մոտ պատասխան տալու ավանդույթ լիներ, Բագրատյանի նմանները պետք է հազար թումանով մկան ծակ ման գային, բայց ով ինչ թալանեց, ինչ քանդեց, ինչ կործանեց, ասում են` հալալ է, կամ անցած լինի, կամ` դե, էդպես ստացվեց:
Հետո եկան ուրիշ վարչապետեր, ուրիշ նախարարներ, ինչպես եկան, այդպես էլ գնացին: Այսինքն` երկրի համար բան չփոխվեց, բայց իրենք գնալուց լավ տռզեցին եւ շատ բազմիմաստ հայացք ձեռք բերեցին: Մի քսան հատ տրանսպորտի նախարար ունեցանք, սակայն ճանապարհները Հայաստանում ինչպես անմխիթար էին, այդպես էլ անմխիթար մնացին: Հսկայական վարկեր վերցրինք այդ ճանապարհները սարքելու համար, մրցույթներ հայտարարեցինք, Հյուսիս-հարավի համար ինչ-որ կինոներ էին ցույց տալիս, սակայն արդյունքում Հայաստանը տարածաշրջանում ամենախայտառակ ճանապարհներն ունի: Բայց էդ քսան տրանսպորտի նախարարից ոչ ոք պատասխան չտվեց, թե ինչպես եղավ, որ ո՛չ փողը կա, ո՛չ` ճանապարհները: Ինչպես եղավ, որ ամենաբրախած ճանապարհները Հայաստանում են, բայց բոլոր նախարարները գոհ են, տռզած ու էն երջանիկ ու բազմիմաստ հայացքով:
Ի՞նչ կարծիքի եք, եթե Հայաստանում տրանսպորտի նախարար ընդհանրապես չլիներ, շատ բան կփոխվե՞ր: Իսկ եթե Բնապահպանության նախարարությունը չլիներ: Պարզվեց, որ ԱԻՆ-ի բազմահազարանոց նախարարությունը մանր-մունր խնդիրներից զատ ոչ մի հարց էլ չի կարող լուծել: Դրա փոխարեն կարելի էր ունենալ մի քանի փրկարար ջոկատ եւ մեկ դիսպետչեր, ով ժամանակին կզանգեր Ռուսաստան եւ կխնդրեր համապատասխան օգնությունը: Թե չէ` մինիստրներ, ամեն մի մինիստրին մի տասը հատ տեղակալ, մի խուրձ քարտուղարուհիներ, վարորդներ, պադավատներ, գործուղումներ, լիքը կայֆեր, եւ ոչ մի պատասխանատվություն, քանի որ մեզանում ընդունված չէ արարքներիդ համար պատասխան տալը: Խոսրովը վառվեց, դե, հիմա ինչ անենք, վառվեց էլի: Նաիրիտը վառվեց... Բայց չէ՞ որ ինչ-որ մեկը պետք է հակահրդեհային անվտանգություն ապահովեր, նախատեսեր համապատասխան պահպանություն, հրդեհի դեպքում գործողությունների հերթականություն: Այդքան նախարարների ու փոխնախարարների մեջ մեկը կա՞, որ պատասխանատու է, որպեսզի մեր անտառներն ու գործարանները չհրդեհվեն, հրդեհվելուց հետո էլ` արագ մարվեն: Իսկ գուցե ճիշտ էր նույն «Նաիրիտը» կամ Խոսրովի անտառը կոնցեսիայով տալ մեկ այլ երկրի, որտեղ գիտեն` ով ինչի համար է պատասխանատու, եւ եթե ինչ-որ բան այնպես չի գնում, կրում է այդ պատասխանատվությունը: Քանի ժամ շարունակ Երեւանը եւ Արարատյան դաշտավայրը գտնվում էին թունավոր ծխի ազդեցության տակ: Սակայն Առողջապահության նախարարությունը կարծես թե այդ նույն ծխից ուշքը կորցրել էր` ո՛չ գվվում էր, ո՛չ` բվվում: Իսկ մեզ արդյոք պե՞տք է Առողջապահության նախարարություն: Կա Լֆիկի հիվանդանոցը, կա էն մեկինը, կա էս մեկինը, մի երկու հատ պետական էին մնացել, դա էլ են սեփականաշնորհում: Էլ Առողջապահության նախարարություն պահում ենք, ինչ անենք:
Պատկերացնում եք, ինչքա՜ն փող կգոյանա, եթե այդ նախարարությունները պարզապես փակենք: Ընդհանրապես կառավարությունից թողնենք միայն Պաշտպանության նախարարությունը եւ սպորտի նախարարին` որպես լայն ժպտացող ու բացարձակապես ոչ մի բանի վրա չազդող դրսեւորում: Ինչքա՜ն լավ բան կարելի էր անել այդ ազատված փողով: Իսկ եթե փակենք նաեւ Ազգային ժողովը, որեւէ մեկը կնկատի՞: Ազգային ժողովի դահլիճը կարելի էր տրամադրել թատրոններից որեւէ մեկին, իսկ ազատված փողը ուղղել թատերական արվեստի զարգացմանը: Մի խոսքով, ծրագրերը շատ են, կարելի է ե՛ւ այսպես անել, ե՛ւ` հակառակը: Արդյունքները հեչ էլ կարեւոր չեն, միեւնույնն է` Հայաստանում ոչ ոք ոչնչի համար պատասխան չի տալիս:

ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԿԳՆ-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն, ՈՐ ԾՆՈՂՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՈՐՈՇ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԴՐՍԻՑ ԳՆԵԼ

30.08.2017  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

 ԿԳՆ-ՈՒՄ ՏԵՂՅԱԿ ՉԵ՞Ն, ՈՐ ԾՆՈՂՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ ՈՐՈՇ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԴՐՍԻՑ ԳՆԵԼ

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

 

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: Այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը` նկատելով. «Հանրակրթական բոլոր դպրոցներն ապահովված են դասագրքերով: Այս տարի էլ 1-ինից 4-րդ դասարանի աշակերտների դասագրքերը կլինեն անվճար: Ինչպես նաեւ շարունակում է գործել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագիրը, այսինքն` սահմանամերձ 30 համայնքների 4-րդից 12-րդ դասարանների դասագրքերը նույնպես կլինեն անվճար»:

«Հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են»

Ապա պարոն Արշակյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով չարաբաստիկ 12-ամյա կրթության` այս տարի պարտադիր դառնալու թեմային, որի մասին անգամ նախարարն էր վերջերս ոչ հիացական արտահայտություններ արել, նկատեց.
- 12-ամյա կրթական համակարգն աշխարհի կայուն զարգացման եւ աշխատաշուկային ավելի պատրաստ սերունդ կազմակերպելու հիմքն է: Մեծ ուշադրություն ենք դարձնելու նաեւ այն խնդրին, որ 6 տարեկանից երեխաները սկսեն իրենց դասապրոցեսը: Այսուհետ նաեւ պարտադիր է 12-ամյա կրթություն ստանալու պահանջը, այսինքն` պետք է, որ 8-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակեն կա՛մ արհեստագործական վարժարաններում, կա՛մ միջին մասնագիտական կրթություն ստանան, կա՛մ գնան ավագ դպրոց եւ այլն:
Պետք է նշեմ, որ մեկ այլ նորամուծություն էլ կա այս ուսումնական տարվում: Հատուկ դպրոցները, որոնք ՀՀ-ում 21-ն են, վերակազմակերպվելու են` դառնալով մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող կենտրոն: Արդեն Սյունիքի մարզում ավարտված են աշխատանքները, ընթացքի մեջ են Տավուշի եւ Լոռու մարզի աշխատանքները: Մինչեւ 2025 թվականը մենք կանցնենք համընդհանուր ներառական կրթության: Այստեղ եւս խնդիր կա՝ երեխայի կրթությունից դուրս մնալու հետ կապված, քանի որ շատ ծնողներ իրենց երեխաներին ուսման չեն տալիս, որովհետեւ նրանց անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Այս համակարգը թույլ կտա հայտնաբերել նաեւ այդ երեխաներին եւ լուծել այդ խնդիրը:

«13 դպրոցներ կմիավորվեն»

Հարցին, թե որքան դպրոցներ են այս տարի օպտիմալացվելու, եւ որքան ուսուցիչ կմնա գործազուրկ, վարչության պետը պատասխանեց.
- Այս տարի 13 դպրոցներ կմիավորվեն: Դրանք ե՛ւ Երեւանի, ե՛ւ մարզերի քաղաքային դպրոցներ են: Նշեմ նաեւ, որ օպտիմալացման մասին դեռ 2 ամիս առաջ բոլոր տնօրենները ծանուցվել են, ովքեր էլ պետք է ծանուցեին ուսուցիչներին: Բոլոր դպրոցներում մենք հաշվարկել ենք ուսուցիչների քանակը: Հենց այս պահին աշխատանքներ են գնում` այդ ուսուցիչների տեղավորման հետ կապված, որովհետեւ, ինչպես գիտեք, դպրոցների միավորման դեպքում, երբ աշակերտները տեղափոխվեն մեկ այլ դպրոց, այնտեղ առաջանալու է հավելյալ ժամաքանակ, եւ փորձելու ենք հնարավորինս շատ ուսուցիչների աշխատանքով ապահովել: 

«Դրսից գիրք առնելու հարց լինել չի կարող»

Աշոտ Արշակյանից փորձեցինք ստանալ նաեւ այն հարցի պատասխանը, որի հետ կապված տարիներով ծնողներից բողոքներ են լսվում, սակայն լուծում այդպես էլ չկա: Այն է, շատ դպրոցներում աշակերտներից շատերը չեն ստանում ռուսերենի եւ անգլերենի դասագրքեր, եւ ծնողները ստիպված են զգալի գումարով դրանք ձեռք բերել տարբեր վաճառակետերից: Նախարարության ներկայացուցչի խոսքով.
- Պաշտոնապես հայտարարում եմ, որ դրսից գիրք առնելու հարց լինել չի կարող: Իսկ եթե նման դպրոցներ կան, որտեղ երեխաներից դրսից գնված գրքեր են պահանջում` դա պարտադրանք է: Եվ նման դեպքերում ես խնդրում եմ, որպեսզի ծնողները ահազանգեն նախարարություն, քանի որ ոչ ոք աշակերտին չի կարող պարտադրել գնել ուրիշ գիրք, բոլոր գրքերը տրվում են դպրոցներում: Նույնը աշխատանքային տետրերի մասին է, ոչ ոք չի կարող պարտադրել աշակերտին` անպայման ունենալ աշխատանքային տետր:
Նման դեպքերում թող ծնողը դիմի նախարարություն:

Այսքանից հետո մնում է ԿԳ նախարարության հանրակրթության համար պատասխանատու մեր զրուցակցին եւս մեկ անգամ տեղեկացնել. հայաստանյան, այդ թվում՝ երեւանյան գրեթե բոլոր դպրոցներում ռուսերենի եւ անգլերենի դասագրքեր երեխաների մեծ մասը չի ստանում: Բացատրությունը սա է՝ քիչ են, բաժանեցինք` վերջացավ: Այն դեպքում, երբ մասնավորապես ռուսերեն դասագրքերը հայաստանյան կրթական համակարգը ստացել է նաեւ հատուկ ծրագրերի միջոցով: Իսկ ահա մասնավոր վաճառակետերում այդ երկհատորանի դասագրքերի պակաս չկա: Արժեքը` կախված որակից, հասնում է մինչեւ 7-8 հազար դրամ: Այսինքն, միջին որակի դասագրքերի համար ծնողն ամեն տարի վճարում է առնվազն 10 հազար դրամ` ավելի շատ, քան մյուս բոլոր դասագրքերի համար:
Ինչ վերաբերում է աշխատանքային տետրերին, դրանց պահանջն էլ է համատարած: Չէ, չեն պարտադրում: Բայց դասապատրաստումն անցնում է նաեւ այդ տետրերի հիման վրա, եւ եթե ծնողը չի ցանկանում, որ երեխան ետ մնա, ստիպված է դրանք եւս գնել: 
Նախարարությունում չգիտե՞ն այս պարզ իրողությունների մասին. եթե իրոք չգիտեն, ապա իրենց դիրքում չեն: Իսկ եթե գիտեն եւ փորձում են տեսք տալ, թե նման բան չկա, դա էլ է հեռուն տանող մտքեր առաջացնում: Մի խոսքով, ուստարվա մեկնարկը դեռ առջեւում է, ու համապատասխան փաստեր պարոն Արշակյանին անպայման կներկայացնենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

«Հայաստանի տնտեսությունում առկա են դրական միտումներ». Աշոտ Թավադյան

30.08.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 «Հայաստանի տնտեսությունում առկա են դրական միտումներ». Աշոտ Թավադյան

Ամփոփելով 2017 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով Հայաստանի տնտեսական իրավիճակը` «Իրավունքը» զրուցեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ, որը նաեւ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ է:

 

ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ ԿԱԶՄՈՒՄ Է 12%

– Պարոն Թավադյան, ինչպես գիտենք, եվրասիական փորձագիտական ակումբը վերջին երկու ամիսների ընթացքում համապարփակ հետազոտություն է անցկացրել` այս տարվա առաջին վեց ամիսների ԵԱՏՄ ցուցանիշների մասին: Կմանրամասնե՞ք, թե ինչպիսին է մեր տնտեսական պատկերը:

– Այստեղ առաջին հերթին մեզ հետաքրքրում է առեւտրաշրջանառության խնդիրը, հատկապես արտահանման, քանզի փոքր տնտեսություն ունեցող երկրի համար արտահանման աճը վճռորոշ գործոն է եւ չենք կարող ներքին շուկայի հաշվին էական աճ ապահովել: Այս առումով կարեւոր է ոչ միայն արտահանման աճը, այլ արտահանման կառուցվածքը, որովհետեւ պատրաստի արտադրանքի արտահանումն է, որ զարգացնում է տնտեսությունը: Պետք է ասեմ, որ առաջին կիսամյակում ունենք տնտեսական ակտիվության աճ` մոտ 6,1%, իսկ արդյունաբերության աճը կազմում է 12%: Արդյունքում անցյալ տարվա համեմատ, պետական բյուջեի մասով ունենք եկամուտների աճ` մոտ 7%-ով: Չնայած` պլանային առումով ծախսային մասը չի կատարվել 100%-ով, մոտ 98%-ն է կատարվել, ինչը պայմանավորված է պակասորդի ոչ լրիվ բավարարվածությամբ: Այստեղ միշտ էլ  խնդիրներ եղել են, եւ այն կախված չէ մեր կատարողականից: Օրինակ, դրամաշնորհներն ընդամենը 35 տոկոսով են կատարվել, նույնը պետք է ասեմ նաեւ արտաքին վարկերի մասին:

– Դուք նշեցիք, Հայաստանի, որպես ԵԱՏՄ անդամ, ունեցած տնտեսական ձեռքբերումների մասին, սակայն այսօր ԱԺ «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ եւ արեւմտամետ փորձագետներ խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է ողջախոհ այս հարցն այսօր օրակարգ բերելը:

– Մասնագետի առաքելությունն այն է, որ ուղղություն ցույց տա: Երբ ասում են  դուրս գանք ԵԱՏՄ-ից, հաշվարկներ արե՞լ են, թե ինչի կբերի այն: Չէ որ դա կբերի շոշափելի եւ զգայուն կորուստների: Եթե մեզ Ռուսաստանը գազը վաճառում են 155 դոլլար, ապա միջազգային գները այժմյան նավթի գների դեպքում չեն իջնում: 170-180 դոլլար է այն, այսինքն` մոտ 10-15% կթանկանա մեզ համար նման կտրուկ շրջադարձի դեպքում: Դրանով պայմանավորված` մոտ 5%-ով կբարձրանա մեր ապրանքների գները, այսինքն` հարված կհասցնենք նաեւ մեր մրցունակությանը: Մոտ 100 միլիոն դոլլար կսկսենք լրացուցիչ վճարել էներգետիկ ռեսուրսներ ստանալու համար եւ կորուստներ կունենանք նաեւ արտահանման առումով: Այս ամենը պետք է հաշվի առնենք: Ի դեպ, Եվրամիության փորձագետները հաշվարկել են եւ ցույց են տվել, որ 5 տարվա ընթացքում, եթե դառնայինք ԵՄ ասոցացված անդամ, ապա կունենայինք մոտավորապես` 165 մլն դոլլարի եկամուտ, ընդ որում` այն դեպքում, եթե Թուրքիայի սահմանը բացվի: Սա նշանակում է, որ ԵՄ ասոցացման գնալով` տարեկան մոտ 30 միլիոն դոլլարի կորուստ ունենանք` կախված մաքսատուրքերից: Իհարկե, GSP+-ով կունենանք որոշակի հնարավորություններ, բայց դա մեծ էֆեկտ չի տալիս: Այսպիսիով` ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում մենք կունենանք տարեկան մոտ 200 մլն դոլարի կորուստ եւ մեր ապրանքների մրցունակության նվազում, ինչը ակնհայտ համեմատելի չէ 30 մլն դոլլարին հիպոտետիկ օգուտի հետ: Հետեւաբար, այդպիսի առաջարկին, որպես մասնագետ, դրական կարծիք չեմ կարող տալ: Տնտեսագիտությունն առաջին հերթին, ինչպես եւ քաղաքականությունը, հնարավորությունների արվեստ է, իհարկե, գումարած հաշվարկը, եւ իմ քաղաքագետ գործընկերները, մասնավորապես` Արամ Սաֆարյանը նշում է, որ այստեղ նաեւ քաղաքական դիվիդենտներ չէինք կարող ունենալ: Ի դեպ, զարմանալի է, որ մեր ներքին որոշ գործիչներ ավելի ակտիվ են խոսում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, քան Եվրամիության առաջնորդները, որոնք իսկզբանե ասել են, որ սա Հայաստանի գործն է եւ մարդիկ իրենց տնտեսական շահով են առաջնորդվում: Ուստի` չի՛ կարելի միանգամից մերժողական քայլեր ձեռնարկել մեր պետության համար: 

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«ՈՐԵՎԷ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԲՈՒԺՈՒՄ ՉԷ ԲՈԼՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

– Այդուհանդերձ, ի՞նչ շահեց հարեւան Վրաստանն ասոցացվելով Եվրամիության հետ եւ ի՞նչ կորցրեց Հայաստանը` դառնալով ԵԱՏՄ անդամ: 

– Նախ ասեմ, որ որեւէ պայմանագիր բուժում չէ բոլոր հիվանդություններից, միեւնույն է, դու պետք է ներքին խնդիրներ լուծես: Ինչ պայմանագիր էլ ստորագրես, եթե քո պատրաստի արտադրանքը գնում է դեպի հյուսիս, ուրեմն` այդ ուղղությամբ է պայմանագիրը հնարավորություններ տալիս, եթե միայն հումքն է գնում դեպի, օրինակ, Արեւմուտք, այստեղ որեւէ լրացուցիչ պայմանագիր ստորագրելը մեծ առավելություն չի կարող տալ: Եթե համեմատենք մեր արտահանումը Վրաստանի արտահանման հետ, շատ հետաքրքիր պատկեր է ստացվում: Վրաստանը ԵԱՏՄ երկրներ արտահանում է իր ապրանքների 25 տոկոսը, գրեթե նույնչափ, որքան մենք, ընդ որում` տոկոսային հարաբերակցությամբ իրենք ամենաաշատն իրենց ապրանքն արտահանում են Ռուսաստան: էլ չեմ ասում, որ այստեղ ներգրաված չէ տուրիզմը, որրը ծառայությունների արտահանում է: 

«ՓՈՒԼԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱՆՔ 30% ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃԻՆ»

– Հաշվի առնելով այս տարվա առաջին վեց ամիսների դրական միտումները` տնտեսական աճի առումով ի՞նչ կանխատեսում կարող ենք անել` ամբողջ տարվա համար: 

– Տարվա վերջում կկարողանանք խոսել տրանսֆերների ծավալի աճի մասին, արդեն կարող ենք կանխատեսել նաեւ, որ ավելանալու է ցուցանիշները թեթեւ արդյունաբերության ոլորտում: Նշենք, որ տասնամյակներ տասնամյակներ շարունակ այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Այնպես որ, կարծում եմ` կհաջողվի գերազանցել 3,5% տնտեսական աճը, բայց պետք է ասեմ, որ այստեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Օրինակ, 2016 թվականին մեկ ամսվա ընթացքում 3%-ից հետո` հայտարարվեց 0,2% տնտեսական աճ: Դրա համար առաջնահերթ խնդիրը պետք է լինի հետեւյալը` 5% տնտեսական աճ ապահովելու համար` փուլային առումով պետք է մոտենանք արտահանում հարաբերած ՀՆԱ-ի 30%-անոց ցուցանիշի: Եվ սրան պետք է հաջորդի նաեւ զբաղվածության ապահովումը, միջին աշխատավարձի էական աճը, կոռուպցիայի նվազումը, որոնք հստակ ցուցանիշներ են: Այս դեպքում միայն մեր տնտեսության զարգացումն, իսկապես, կարելի է գնահատել դրական: Այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը, որը կոչվում է զգայունության շեմ. եթե միջին ընտանիքը բաղկացած է 4 հոգուց, ապա նրա եկամուտը չպետք է զիջի 4 հոգանոց սպառողական զամբյուղին: Եթե այս ամենը իրականություն չդառնա, տնտեսական աճը էական դրական  փոփոխության չի բերի: Այսինքն` արտահանման աճը ինքն իրենով վերցրած` լիարժեք գնահատական չի կարող տալ երկրի տնտեսական պատկերի մասին, այն պետք է գնահատվի համակարգված ձեւով: 

– Ի դեպ, կառավարությունը լուրջ հույսեր էր կապում ներդրումների հետ, ի՞նչ ձեռքբերումներ ունենք այս ուղղությամբ:

– Ներդրումների առումով, կոպիտ ասած, «էստի համեցեք» սկզբունքը պետք է աշխատի եւ աշխատում է, բայց դրա հետ մեկտեղ մեզ մոտ բոլոր արդյունավետ բիզնեսները փաստացի ներկայացնում են փակ բաժնետիրական ընկերություններ (ՓԲԸ): Իսկ ՓԲԸ-ն իր մեջ արդեն իսկ ներառում է սուբեկտիվ գործոն, որովհետեւ լիարժեք տեղեկատվություն չես կարող տեսնել դրա մասին: Եվ երկրորդ` ՓԲԸ-ում ժողովուրդը փաստացի ներդրումներ չի կարող անել: Հետեւաբար, եթե մենք չանցնենք բաց բաժնետիրական ընկերությունների, որոնք կգործեն հրապարակային, ապա ներդրումների առումով կշարունակի պահպանվել միայն «էստի համեցեք» սկզբունքը: Այնպես որ, այսօր Հայաստանում ներդրումներ արեք ասելով` առաջին հերթին նկատի ունենք նոր ձեռնարկությունների, ընկերությունների, ոլորտների ստեղծում, ինչի համար ԵԱՏՄ մեծ շուկան որոշակի հնարավորություններ ստեղծել է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

ԴԵՍՊԱՆ ՄԻԼՍԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ

30.08.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ԴԵՍՊԱՆ ՄԻԼՍԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐԸ

 

 

Վերջին օրերին մեր տեղական արեւմտյան քարոզչամեքենան, ասենք՝ նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները կարծես թե լրջորեն մտահոգված են: Համենայնդեպս՝ փորձում են ակտիվորեն հակազդել շրջանառության մեջ հայտնված այն խոսակցությանը, թե ՌԴ-ն կարող է Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայել:

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐՆ ԷԼԻ ԱՂՄԿՈՒՄ ԵՆ

Կա՞ն հայ-ադրբեջանական շփման գծում ռուս խաղաղարարների տեղակայման ծրագրեր: Այդ մասին պարբերաբար խոսակցություններ հնչում են 1994թ.-ի զինադադարից ի վեր, ասել է թե առնվազն տեսականորեն նման գաղափար միշտ էլ գոյություն ունեցել է եւ կունենա, քանի դեռ արցախյան հիմնախնդիրը պայմանագրային լուծում չի ստացել: Բայց մեր օրերում, երբ նաեւ ակտիվորեն խոսվում է նախագահների հերթական հանդիպման մասին, հնարավո՞ր է, որ այդ ընթացքը շրջվի խաղաղարարների տեղակայման գաղափարի շուրջ: Արեւմտամետ աղբյուրները, որպես նման ազդակներ են փորձում հրամցնել որոշ փաստեր: Օրինակ, նախօրեին Արցախի եւ Աբխազիայի արտգործնախարարները ստորագրեցին,որը նախատեսում է մի շարք ուղղություններով համագործակցություն: Այն, որ դե-ֆակտո անկախ երկու չճանաչված պետությունները ի վերջո որոշեցին համագործակցության ուղիով գնալ, ինչ խոսք, միանգամայն ուշագրավ հանգամանք է, որը հաստատ հեռուն տանող հիմքեր ունի: Բայց  ահա արեւմտամետ քարոզչամեքենան այն մտքին է, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Աբխազիան առանց Մոսկվայի «դաբրոյի» նման քայլի չէր գնա: Եվ հետեւություն, որ Մոսկվան նույն աբխազական սխեման փորձում է կրկնել Արցախում: Այն է, Արցախի կարգավիճակը ճանաչել եւ այդ հիմքով՝ զորքեր տեղակայել ադրբեջանական սահմանին, ինչպես վրաց-աբխազական եւ վրաց-օսեթական սահմաններն են:

Արցախի ուղղությամբ կտրուկ քայլի նախանշան են համարում նաեւ այն, որ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջնորդությամբ նախատեսված է Մոսկվայում սեպտեմբերին իրականացնել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպումը, որի ժամանակ եւս քննարկվելու է ղարաբաղյան թեման: Թե ինչքանով է խելքին մոտ արեւմտամետ աղբյուրների այս կարգի փաստերի վրա ծաղկեցվող պնդումները, դեռ կվերադառնանք: Մինչ այդ, կրկնենք,  ամերիկյան պաշտոնական պատկան կառույցները եւս բավականին նյարդայնացած են: Օրինակ՝ հիշեցնենք Մինսկի խմբի համանախագահ Հոգլանդի վերջերս արված «բացահայտումները». ՄԽ-ից հեռանալու պահին Հոգլանդը հանկարծ որոշեց խոսել «Մադրիդյան սկզբունքների» 2007թ.-ի ամենանախնական տարբերակի մասին, որտեղ դեռ միայն ընդհանուր հիմնադրույթներն էին: Չէ, չենք  ուզում ասել, թե նույն «Մադրիդյան սկզբունքների» ամենավերջին տարբերակը Հայաստանին բավարարում է. այդ մասին պարզապես շատ քիչ բան է հայտնի: Բայց ահա 2007թ.-ի սկզբունքներից խոսելով` Հոգլանդը հազիվ թե չգիտակցեր, որ դա նյարդայնացնելու է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ՝ Ադրբեջանին: Հաստատ գիտակցում էր, բայց որոշեց խոսել, ինչն ավելի շուտ ակնարկ էր, մինչեւ իսկ Պետդեպարտամենտում նման անհրաժեշտություն տեսնում են: Իսկ ահա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մոտ նյարդայնությունն այնքան է սրված, որ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում իրեն չկարողացավ զսպել ու դիվանագիտական կոպիտ սխալ թույլ տվեց, թե՝ «Մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում...»: Ինչ է, դեսպանը վստահ չէ՞, որ Հայաստանը «ինքնիշխան որոշումներ է կայացնում»: Հասկանալի է. Միլսը փորձում է ասել, թե Հայաստանը նաեւ ՌԴ-ի որոշումներով է առաջնորդվում: Կա նման բան, թե՝ ոչ, այդ մասին չէ խոսքը: Պարզապես այս կերպ դեսպանը, շեղվելով անգամ դիվանագիտական տարրական էթիկայից, այնուամենայնիվ, ակամա բացատրեց, թե ինչն է իրեն ամենաշատը մտահոգում եւ ինչին է ուղղել հիմնական ջանքերը. ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր զարգացումներին, որը հնարավոր է կանխել մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններին հարվածելով: Ու նա այդքան չէր նյարդայնանա, եթե տանուլ տվողի դերում չլիներ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

30.08.2017  ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

 

(ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱՊԱՀԵՍՏԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ «ՆԱԻՐԻՏԻ» ՔԼՈՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ անկախ փորձագետների` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը նստած է վառոդի տակառի վրա, իսկ Հայաստանը` ժավելի…

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

**

ԳԻՆԵՍՅԱՆ ՌԵԿՈՐԴ

(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱԻՆ-Ի` «ՀՐԴԵՀՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի հանձնախմբի` Հայաստանի ԱԻՆ-ը գրանցվել է Գինեսի գրքում, քանի որ աշխարհում միայն հայերն են կարողացել հրդեհը վերահսկել, բայց չմարել:

**

ԱԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(«ՆԱԻՐԻՏԻ» ՀՐԴԵՀԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՐՇԵՋՆԵՐԻ` ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԾԽԱՀԱՐՎԵԼՈՒ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԿԱՆԵՓ-ԿԱԿԱՉ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՏՈՆՆԱ ԿԱՆԵՓ ԱՅՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, իմ հրշեջները «Նաիրիտի» թունավոր նյութերից են ծխահարվում, իսկ ոստիկանները կանեփի ծուխն են վայելում:

***

ԿԱՏԱՐՎԱԾ ՓԱՍՏ

Ըստ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` Դավիթ Տոնոյանը էդ ԱԻՆ-ի ձեռքը էս ամառ լրիվ կրակն է ընկել:

***

(«ՆԱԻՐԻՏԻ» ԾՈՒԽԸ ՔԱՄԻՆԵՐԸ ՏԱՐԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների` հայերը Թուրքիայի դեմ «Նաիրիտ» ծածկանունով քիմիական զենք են կիրառել:

***

ՀԱՄԱՐՅԱ ՎԻՏՉԻՆԱ

Ըստ Մսամթերք արտադրողների միության` «Նաիրիտի» հրդեհի շնորհիվ Երեւանում վաճառվող ամբողջ մսամթերքը կապտիտ է եղել: Էրեբունի համայնքի բնակիչները առանց լրացուցիչ վճարումների, կարող են ըմբոշխնել այդ ամենը:

***

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА