ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԱ՞ 500 ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏՈՂ

05.09.2018 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՏՈՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԿԱ՞ 500 ՀԱՎԵԼՅԱԼ ԱՇԽԱՏՈՂ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Facebook»-ի վերջին ուղիղ եթերում հայտարարել էր. «Ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ աշխատողներ են: Այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա: Բայց այդ մարդիկ կան, աշխատավարձ են ստանում, եւ սա էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 մլրդ դրամի կշիռ ունի»: Որքա՞ն աշխատող ունի Ատոմակայանը, որ կարողանում է 500 հավելյալ հաստիք էլ պահել, փորձեցինք հետաքրքրվել Հայկական աէկ-ի գլխավոր տնօրեն ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ.

Հանրապետությունում աշխատողների թվի և ամսական միջին աշխատավարձի աճ է գրանցվել

- Անկեղծ ասած, ճիշտ չի լինի իմ կողմից մեկնաբանել վարչապետի ասածը: Կարող եմ միայն ասել, որ մենք հիմնավորում ենք մեր բոլոր ծախսերը, այդ թվում` անձնակազմի: Այդ հաշվարկները մենք անում ենք ամեն անգամ, երբ անկախ կարգավորիչը հաստատում է էլեկտրականության նոր սակագները: Հաշվարկները ներկայացրել ենք նաեւ այս տարի:

- Խնդրում ենք հստակեցնել՝ կա՞ շուրջ 500 ավելորդ հաստիք, թե` ոչ: Ի վերջո, եթե լինի այդքան ավել հաստիք, դա ինչ-որ կերպ ազդելու է հոսանքի սակագնի վրա:

- Այսպես կպատասխանեմ. եթե կառավարությունն ունի նման նկատառումներ, մենք մեզ մոտ նախարարության միջոցով ստեղծել ենք ատեստացիոն հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովի սահմաններում կկատարենք որոշումներ:

- Այսինքն, ամեն դեպքում, հավելյալ հաստիքներ կա՞ն:

- Մեկ անգամ եւս կանցնենք հաստիքացուցակով եւ որոշում կկայացնենք: Բոլոր դեպքերում չեմ կարող ասել, որ հաստիքացուցակը ամբողջական է եւ պետք չէ այն վերանայել:

- Իսկ կասե՞ք՝ որքան աշխատող ունեք ընդհանուր առմամբ:

- Դա գաղտնիք է` ոչ Ձեզ համար, այլ՝ առհասարակ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА