ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

05.09.2018 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՍՈՒՏԼԻԿ ՆԻԿՈԼԸ (ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՐԴՈՒ ԿՈՂՄԻՑ ՍՈՒՏ ԽՈՍԵԼՈՒ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, դուխով անթվանք հեղափոխություն արինք: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, կինս էր, ես էի…

 

ՔԱՆԻ ՉԻ ԳԱԼԻՍ ՀԵՏԻՆԸ, ՉԵՍ ՀԻՇՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ (ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁՎԻ ԳՆԻ` 70 ԴՐԱՄԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, «հեղափոխությունից» հետո ձուն 50 դրամից իջավ 30-ի` ասեցին սրանից հետո տենց ա լինելու, որովհետեւ Սաշիկի 50/50-ը հանվել ա, բայց Նիկոլի 100 օրից հետո դառավ 70 դրամ, ու հիմի հետաքրքիր ա, եթե էլ Սաշիկը փայ չի մտնում, ապա ո՞վ ա հիմա արդեն մոտավորապես 70 տոկոս փայ մտնում:

 

ՌԵՏՐՈ (ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻՆ)

Սեւ, սպիտակ, երկնագույն, դե շուտ փախեք դեպի տուն…

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ

Բոշին էշ վրա չի գալիս, Հայաստանին` կրթության ու գիտության նախարար…

 

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԴԻՄԱՑՈՂՆԵՐԻՆ)

Ախպոր պես, լավ էլի, էկեք հարգենք կայֆը…

 

ԱՂԵՏ (ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ԴԵ ՀԻՄԻ, ՆԱՌԱ, ԽՈՍԻՐ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այս ամիս առաջացան երկու գերաղետային իրավիճակներ, առաջինը` «Էթնա» հրաբխի ակտիվանալը, երկրորդ` թագավորի կողմից Նաիրա Զոհրաբյանի բերանը բացելը:

 

ԱԱԾ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կատարում ենք ԱԱԾ-ի պադվալում գտնվողների լուսանկարներ` կայքում տեղադրումով եւ սոցցանցերում տարածումով: Ցանկացողները կարող են դիմել ԱԱԾ-ի գովազդի եւ հայտարարությունների բաժին:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА