ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել

06.09.2018 14:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել

Հայաստանում վերջին տասը տարում մանկական մահացության ցուցանիշը կրճատվել է մոտ մեկ երրորդով: Այս մասին սեպտեմբերի 6-ին Երևանում մեկնարկած Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային համաժողովի բացմանն իր խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ահազանգ կա, որ գործարաններն այլ թվեր են հրապարակում մթերված խաղողից, որ հետո ուրիշ տեղից սպիրտ բերեն և ցույց տան, թե մթերված խաղողից են ստացել սպիրտ. վարչապետ

Նրա խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ Հայաստանը դասվում է աշխարհի ցածր մանկամահացություն ունեցող երկրների շարքում: «Սա արդեն լուրջ ձեռքբերում է և այդ գործում մեծապես կարևոր է ոչ միայն մանկական վիրաբույժների դերը, այլև համաժողովների, հանդիպումների շնորհիվ ջանքերի մեկտեղումը»,-ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ Հայաստանում ևս մանկական վիրաբուժությունը զարգացում է ապրում: «Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ ծանր, անխուսափելի մահվան ելքերով վիրաբուժական դեպքերն այսօր ունենում են բարենպաստ ավարտ: Բայց, անխոս, կան նաև խնդիրներ այս ոլորտում: Դժբախտ պատահարների և մանկական տրավմատիզմի դեպքերը շարունակում են բարձր թվեր գրանցել»,-հավելեց նախարարը:

Մանկական վիրաբուժական ծառայության համակարգային խնդիրների շարքում , ըստ նախարարի, օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: «Մարզային մակարդակում մանկական վիրաբուժական ծառայությունները համալրման և կանոնակարգման կարիք ունեն: Կարիք կա նյարդավիրաբուժության մեջ ներդնել բուժման արդիական եղանակներ, բարելավել տրամադրվող օգնության որակը»,-մանրամասնեց նախարար Թորոսյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ կարևորելով համաժողովներ դերը հավելեց, որ ծայրահեղ ծանր դեպքերում այսօր անհնարին աշխատանքի ու հոգատարության ներքո երեխաները փրկվում են, սակայն դեռևս մնում են բազմաթիվ հարցեր, որոնք մենք կարող ենք բարձրացնել և ստանալ դրանց պատասխանները

Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության մանկական վիրաբուժության ազգային միության և մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:

Կոնֆերանսին մասնակցելու ցանկություն են հայտնել մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից: Այս գիտական ֆորումը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА