ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.09.2018 20:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք հակակրելի դեմքով այս անձնավորությանը` ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆԻՆ: Մոռացե՞լ եք` նա այն կերպարն է, որ տարիներ առաջ Գյումրիում եւ Վանաձորում Սաքունցի եւ Լեւոն Բարսեղյանի օժանդակությամբ փորձում էր ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպել, բայց քոթակ ուտելով փախավ: Իսկ 2016-ին սփյուռքահայ կայքերում մի պահ լուր շրջանառվեց, որ Վանյանը պատրաստվում է Գերմանիայից քաղաքական ապաստան խնդրել: Եվ ահա «սիրո եւ համերաշխության» հեղափոխությունից հետո նա հայտնվում է Ադրբեջանում, ու ոմն Զարդուշտ Ալիզադեի հետ մի զարմանալի հայտարարություն ստորագրում. «Հարավային Կովկասի հակամարտող երկու պետություններում առաջին անգամ իշխանություն է եկել մի կառավարություն, որի մասին կարելի է ասել, որ այդ հակամարտության ծնունդ չէ: Մենք սա համարում ենք խաղաղության հուսադրող հնարավորություն: Մեզ` ադրբեջանցուն եւ հայիս, խաղաղարարությունն է ծանոթացրել եւ ընկերացրել. սկսել ենք միասին մտածել»: Դե ինչ, սահմանափակվենք այս փոքրիկ մեջբերումով, որպեսզի ընթերցողի սիրտը չխառնի:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, այս կասկածելի գործընթացների համատեքստում թերեւս արդեն այնքան էլ զարմանալի չի հնչում ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ հայտարարությունը Ղրղզստանում` Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VI գագաթնաժողովի ժամանակ. «Պատահական չէ, որ քրեական ռեժիմը տապալվեց, որն ավելի քան 20 տարի ղեկավարում էր Հայաստանը, եւ այսօր հայ ժողովուրդը ասում է այն, ինչ ասում էինք մենք: Հուսով ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրք կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, մեր հողերը ազատվելու են, եւ տարածաշրջանում խաղաղություն ու համագործակցություն կստեղծվի»: Դե ինչ, սա զարմանալիորեն վկայում է, թե ինչքան թանկ կարող է բոլորիս վրա նստել թավշյա աչքակապությունն ու էյֆորիան:

Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հրապարակել է տեղեկատվություն` լուսանկարներով հանդերձ. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա կնոջը` հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին»: Ուրիշ իրավիճակում, միգուցե, մի բան էլ դա ուրախալի համարեինք, սակայն, երբ վերհիշում ենք, թե հենց վերջերս ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ ինչպես էր իրեն պատռում` «հետամնաց» հայերիս համասեռամոլների իրավունքներ քարոզելու ուղղությամբ, որ միանգամից պատկերացնում ենք, թե ինչպես նա արդեն հայկական անձնագիրը ձեռքին կբազմապատկի այդ ջանքերը: Ի դեպ, առաջիկայում Երեւանում կայանալիք, այսպես կոչված, «ԼԳԲՏ քրիստոնյաների» համաժողովին ընդառաջ դրա պատվիրակներից մեկը հարցազրույց է տվել եւ փաստել. «Հայաստանում խնդիրները հիմնականում կոնսերվատիվ հասարակություն ունենալու մեջ է: Ներկայումս, իհարկե, իշխանությունների վերաբերմունքն այլ է, ու չկա մեր խնդիրների վերաբերյալ նախկին իշխանությունների անտարբերությունը: Հիմա մենք մեզ առավել պաշտպանված ենք զգում եւ գիտենք, եթե խնդիրներ ունենանք կարող ենք դիմել ոստիկանություն»:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ԱԺ-ում ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ընտրական չարաշահումների համար պատիժը խստացնող օրենքի քննարկման ժամանակ մատնացույց արեց մի երեւույթ, որը զարմանալիորեն շատերը չեն նկատում. «Կներեք, մենք ձեր կցորդը չենք` գնացեք, էս օրենքը նորմալ տեսքի բերեք: Եվ պետք չէ այնպես ներկայացնել, թե 20-25 տարի այս երկրում ոչ մի բան չի արվել, դուք գալիս ենք Նոր Հայաստան սարքելու: Չկա՛ Նոր Հայաստան: Հայաստանը մեկն է` Հայկ Նահապետից մինչեւ այսօր կա մեկ միասնական Հայաստան»: Հասկացա՞ք` Նոր Հայաստան չկա, Նոր Հայաստանը սոսկ վնասակար միֆ է:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА