ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

09.09.2018 11:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի 121 դպրոցի մոտից 3 դանակահարված քաղաքացի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել (որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 21-ամյա Ժորա Կարագուլյանը (գլխի վնասվածք) ախտորոշմամբ և Երևան քաղաքի Տիչինայի փողոցի բնակիչ, 29-ամյա Մհեր Գրիգորյանը (որովայնի և կրծքավանդակի ծակած վերքեր) ախտորոշմամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին հայտարարություն կամ բացատրություն տալու: Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Տիչինայի փոոցի թիվ 121 դպրոցի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

«Իրացրո՛ւ իրավունքդ». քաղաքացիները հանդես կգան կարեւոր օրենսդրական առաջարկով

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА