ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կհավատայի վարչապետի հայտարարություններին, եթե դրանք հաճախ չհնչեին. Արմեն Աշոտյան

10.09.2018 13:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կհավատայի վարչապետի հայտարարություններին, եթե դրանք հաճախ չհնչեին. Արմեն Աշոտյան

 ԱԺ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հանդիպմանը, փաստեց, որ ուրախ կլինի, եթե հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային համարաբերություններում չլինեին որեւէ խնդիր կամ կնճիռ: Նրա խոսքով` անկախ ՀՀ իշխանություններրից, Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության կարեւորագույն բաղադիչներից է. «Շատ կցանկանայի հավատալ վարչապետի այդ հայտարարություններին, եթե դրանք հաճախ չհնչեին: Եթե չեմ սխալվում երեք-չորս անգամ Ն. Փաշինյանը հայտարարում է այդ հարաբերությունների,  այդ թվում` անձնական հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին: Շատ եմ ուզում հավատալ, բայց կխնդրեմ` նման հաճախականությամբ դրա մասին չկրկնել, քանի որ ակամայից հիշում եմ  Մ. Թետչերի արտահայտությունը,  այն է, որ եթե դուք ամեն անգամ ապացուցեք, որ դուք  լեդի ենք, ուրեմն արդեն լեդի չեք»,-նշեց Ա. Աշոտյանը: Ըստ նրա, պետք է հասկանալ, թե որտեղ էր ավարտում  քարոզչական հնարքը եւ որտեղ սկսվում հայ-ռուսական հարաբերությունների իրական օրակարգը: Նրա կարծիքով`կառավարությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել իր հայտարարած ուղենիշներում հետեւողական լինելու համար. «Օրինակ ես չգիտեմ ՀՀ վարչապետը խոսե՞լ է Մոսկվայում Փանիկ գյուղի դեպքերի մասին, որը շաբաթներ առաջ հապճեպ որակեց որպես սադրանք: Պաշտոնական լրահոսից հետո այդ հանդիպումից ի հայտ են գալիս որոշակի մանրամասներ, որ հանդիպման ընթացքում խոսել են նաեւ Հայաստանի ներքին քաղաքակն կյանքի վերաբերյալ հարցերի շուրջ: Ուզում եմ, որ պարզապես փաստել, որ մեր լրատվական դաշտում աղմուկը շատ է, որի արդյունքում դժվար է որոշ բաներ առանձնացնել»,-շեշտեց Ա. Աշոտյանը:
Տեսանյութը` շուտով

ԱՄՆ դեսպանն, իհարկե, հեռացող է, բայց ԱՄՆ պետդեպարտամենտը հեռացող չէ. Արմեն Բադալյան


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА