ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի». Ալիկ Սարգսյան

10.09.2018 14:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի». Ալիկ Սարգսյան

«Կարծում եմ՝ Հովիկ Աբրահամյանն այս գործով որևէ պատասխանատվություն չունի: Հովիկ Աբրահամյանը պաշտպանվելու և իր անմեղությունն ապացուցելու ձևը գիտի»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական  պատգամավոր Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Ավազահատիկ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործին։

Վիգեն Սարգսյանը մեղադրեց իշխանություններին


Ալիկ Սարգսյանն ասաց, թե իրեն մեղադրանք ներկայացրած անձին էլ չի ճանաչում և երբևէ նրան չի տեսել:
«Նրա մասին լսել եմ «Ավազահատիկի» հետ կապված դեպքերի առնչությամբ, որի համար խիստ զարմացել եմ, քանի որ ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը: Բայց քանի որ տվյալ մարդը փորձել է իմ պատիվն արատավորի և իմ անունը հասցրել է այս մակարդակին, ապա ես նրան դատի կտամ, կենթարկեմ նաև ֆինանսական պատասխանատվության և տվյալ գումարը կփոխանցեմ որևէ մանկատան»,-լրագրողների հետ զրույցում ասաց  պատգամավորը:

Սարգսյանը չբացառեց, որ վերոնշյալ գործի շրջանակներում հնարավոր է՝ իրեն ևս հարցաքննեն․ «Չի բացառվում, որ իմ նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի: Ցավում եմ, որ առանց համապատասխան ստուգման միանգամից քրեական գործ են հարուցում, որից հետո նոր ստուգումներ են սկսում»,-ասաց Ալիկ Սարգսյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА