ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

10.09.2018 18:45 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ն. Փաշինյանի հերթական ապտակը ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին եւ օսկանյանական կուսակցությանը

10.09.2016  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ն. Փաշինյանի հերթական ապտակը ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին եւ օսկանյանական կուսակցությանը

Այսօր Ազատության հրապարակում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ` կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, ով իրեն ամենաընդդիմադիրն է հռչակել, հերթական անգամ ապտակ հասցրեց մյուս ընդդիմադիր կուսակցություններին: Մասնավորապես` ՀՎԿ դարձած ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին եւ օսկանյանական կուսակցությանը: Ըստ Ն. Փաշինյանի, բոլոր նրանք, ովքեր կոչ են անում իրենց մի կողմ դնել սկզբունքները, համոզմունքները, ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները` նմանվում են բռնամուսնություններ, օժիտով ամուսնություններ, խաբեությամբ ամուսնություններ քարոզողներին. «Ընդհանրապես անհասկանալի էորայնպիսի սուբյեկտներինչպես ՕԵԿ-ն ու Արթուր ԲաղդասարյանըՀովիկԱբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-նՎարդան ՕսկանյանըայսօրՀայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող եններկայացնելՄեր դիրքորոշումը այս սուբյեկտների վերաբերյալմիանշանակ էնրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբզբաղվելու իրավունք չպետք է ունենան»:

«Սուպերընդդիմադիր» Նիկոլի դիտարկմամբ` վերոնշյալ կուսակցությունները չարիք են եւ մուրաբայի եւ տուկի թելի դիմաց կամ անողնաշարության բերումով Հայաստանի պետականությունը Հյուսիսում եւ Արեւմուտքում վաճառքի հանած թոշակառու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանում հանքարդյունաբերության մեջ խաթարված է  տրամաբանությունը

10.09.2016  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հայաստանում հանքարդյունաբերության մեջ խաթարված է  տրամաբանությունը

«1996 թվականին Հայաստանում հանքարդյունաբերության վերաբերյալ այնպիսի օրենքներ են ընդունվել, որը հանքարդյունաբերողներին դարձրել է արտոնյալ, ուստի առիթից օգտվելով նրանք թափոնների համար հարկ չեն վճարում: Այսինքն, եթե մարդն իր տունը քանդում է եւ թափոնը պետք է լցի որեւէ տարածքում, ապա դրա համար պետական գանձարան որոշակի վճարումներ պետք է անի: Նույնը վերաբերում է նաեւ հիմնարկ ձեռնարկություններին, որոնք  եթե թափոն են լցնում պետական տարածքի վրա, պետք է հարկ վճարեն: Գոյություն ունի բնապահպանական վճարների դրույքաչափի մասին օրենք, որտեղ սահմանվում է հինգ դասի թափաններ, որոնց համար պետք է հարկ վճարվի`48-մինչեւ 600 հազար դրամ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության խնդիրներին, փաստեց «Կանաչների միության» նախագահ ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ: Նրա բնորոշմամբ` Հայաստանում հանքարդյունաբերության մեջ խաթարված է  տրամաբանությունը, այսինքն` ցանկացած գործունեություն, երբ ծավալվում է, առաջին հերթին հաշվում են, թե այն ինչ օգուտներ կբերի տվյալ տնտեսությանը` լինի առանձին ընտանիք, թե պետություն, ինչպես նաեւ այդ գործունեության հետեւանքներն ու վնասները.«Օրինակ Թեղուտի համար հաշվարկված էր, որ այն պետական գանձարան կմուծի 101 մլն դոլար եկամտահարկ, ունենալով 406 մլն դոլարի շահույթ: Բայց միայն երկու թափոնի գծով պետական գանձարան պետք է մուծեր 3,4 մլրդ դոլար հարկ»,-հայտարարեց Հ. Սանասարյանը:

Ըստ Էլեկտրոնստանդարտ գիտահետազոտական ընկերության տնօրեն ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները կլուծվեն միայն այն ժամանակ, երբ գիտնականները նորաստեղծ կառավարության առջեւ հանդես գան պլատֆորմով եւ ներկայացնեն ոլորտի ամբողջական խնդիրները:

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը հասանելի է համացանցում

10.09.2016 13:49 ՄՇԱԿՈՒՅԹ

«Խոստումը» ֆիլմի թրեյլերը հասանելի է համացանցում

Հայոց ցեղասպանության թեման շոշափող «Խոստումը» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի միջոցներով՝ “Survival Pictures” կինոընկերության կողմից: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, ով առավելապես հայտնի է«Ռուանդա հյուրանոց» ֆիլմից իսկ գլխավոր դերում հանդես են գալիս «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր դերասան Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը եւ Շարլոտ Լե Բոնը:

Ինչպես նշված է ֆիլմի սինոփսիսում, ֆիլմի հերոս Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր հայրենի գյուղն ու բժշկություն ուսումնասիրելու նպատակով տեղափոխվել Կոստանդնուպոլիս: Ամերիկացի ֆոտոլրագրող Քրիսը, ով եկել է այդ երկիր աշխարաքաղաքական հարցեր լուսաբանելու նպատակով, սիրային հարաբերությունների մեջ է տաղանդավոր Փարիզում կրթություն ստացած, ազգությամբ հայ Անայի հետ: Մայքլի եւ Անայի հանդիպումից հետո, ընդհանուր ժառանգական հիշողությունը ռոմանտիկ հարաբերությունների է բերում ու Անան դառնում է երկու տղամարդկանց միջեւ կռվախնձոր: Առաջին աշխարհամարտին Թուրքիան միանում է Գերմանիային եւ սկսվում է կայսրության սահմաններում ապրող ազգային եւ կրոնական  փոքրամասնությունների դաժան սպանությունը: Չնայած առկա վեճին` յուրաքանչյուրը պետք է ելք գտնի փրկվելու համար:

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА