ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բուժօգնությունը պետք է լինի ոչ միայն հասանելի, այլեւ արդյունավետ»

10.09.2018 22:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Բուժօգնությունը պետք է լինի ոչ միայն հասանելի, այլեւ արդյունավետ»

Մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:  Ռեֆորմիստների կուսակցության ավագանու թեկնածու, մանկաբարձ - գիենկոլոգ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ  կուսակցության քարոզարշավի մեկնարկին անդրադարձավ քաղաքային առողջապահության խնդիրներին եւ ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իրենց թիմի ծրագրային դրույթները:

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 31 առողջապահական ընկերություն, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ՝ կադրային բազայից մինչեւ վերանորոգման եւ սարքավորումների որակի բարելավման, կա նոր սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտություն: Ռեֆորմիստների կուսակցության քաղաքային առողջապահության զարգացման ծրագրում առաջարկում ենք առաջնային բուժօգնության թիմերի եւ կազմակերպությունների ստեղծում, որոնք պատասխանատու են իրենց հաճախորդներին համապարփակ ծառայություններ մատուցելու համար, քրոնիկ հիվանդությունների բուժման բարելավում՝ սքրինինգային ծրագրերի ավելացում եւ այլն», - ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ Երեւանի ավագանու թեկնածուի, քաղաքացիների համար բուժօգնությունը պետք է լինի ոչ միայն հասանելի, այլեւ արդյունավետ, իսկ դրա համար խիստ կարեւոր է բուժհաստատությունների համալրումը որակյալ կադրերով եւ նորագույն բժշկական սարքավորումների առկայությամբ:

«Բոլորս դեպի հաղթանակ, դեպի առողջ, կանաչ Երեւան», - եզրափակելով խոսքն՝ ընդգծեց բժիշկը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին Ռեֆորմիստների կուսակցության ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը: Ավելի վաղ Ա. Սարգսյանը շեշտել էր, որ Երեւան քաղաքապետի ընտրություններում քարոզարշավը պետք է լինի օրենքի շրջանակներում. «Երեւանի քաղաքապետ պետք է ընտրվի այն թեկնածուն, ում կվստահեն երեւանցիները: Քարոզարշավը պետք է անցնի մրցակիցների հանդեպ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА