ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

11.09.2018 12:59 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Պետք չէ ունքի տեղը աչքն էլ հանել». Գագիկ Ծառուկյանը` ԵՏՄ-ից դուրս գալու մասին

11.09.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ցանկացած կուսակցություն իրավունք ունի առաջարկ անելու: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք» դաշինքի առաջարկի մասին:

«Ես իմ թիմին այսօր հրահանգել եմ, որ ցանկացած կուսակցություն, երբ հարց է բարձրացնում, պատրաստ եղեք ներկա լինելու քննարկմանը և համապատասխան որոշում կայացնելու»,- ասաց նա:

Ծառուկյանի խոսքով` մենք ԵԱՏՄ-ի հնարավորությունները ճիշտ չենք օգտագործում. «Դա 200 միլիոնանաոց շուկա է: Կարելի է այդ հարցն էլ քննարկել՝ ինչ կարելի է անել: Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է նայել առաջարկը, և ոչ թե ունքի տեղը աչքն էլ հանել»,- շեշտեց նա:

«Ծառուկյան» դաշինքի հնչեցրած քննադատությունները «Ելքի» համար բնական են. (Տեսանյութ)

 

«Ծառուկյան» դաշինքի հնչեցրած քննադատությունները «Ելքի» համար բնական են. (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով «Ելք» խմբակցության այն նախաձեռնությանը, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, նշել է, որ ճիշտ է այդ նախաձեռնությունը կա, բայց խոսք չկա այն մասին, թե դրա դիմաց ինչ են առաջարկում:
Ըստ էության խորհրդարանում «Ելքն» իր նախաձեռնությամբ միայնակ է մնում, «Իրավունքը» թեմայի վերաբերյալ զրուցեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլայնի հետ եւ փորձեց ճշտել, արդյո՞ք այս պարագայում իրենց նախաձեռնությունը կարող է հաջողությամբ պսակվել:
Մ. Թանդիլյանը բնական է համարում «Ծառուկյան» դաշինքի տեսակետը եւ հիշեցնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ժամանակին կողմ է քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը. «Բնական եմ համարում նրանց կողմից հնչեցրած բոլոր քննադատությունները: Ակնկալում եմ, որ երբ քննարկումների արդյունքում մենք հիմնավոր եւ փաստարկված կապացուցենք, որ Հայաստանը չի շահում ԵԱՏՄ-ում, վերանայում կլինեն, չնայած մեծ հույսեր չեմ կապում»,-նշեց Մանե Թանդիլյանը եւ ընդգծեց, թե Հայաստանը ԵԱՏՄ մտնելու համար հրաժարվել է այն լավագույն հեռանկարից, որն առկա էր Հայաստանի համար` դա ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրն էր:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Մանրամասները` տեսանյութում

Ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու գործը

11.09.2017    ԻՐԱՎՈՒՆՔ

Ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու գործը

Պետական ծառայության դեմ ուղղված ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաեւ մարզի դատախազության դատախազը:

Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո եւ Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո եւ Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու եւ նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության եւ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու եւս մեկ դեպք: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին եւ դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաեւ քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը: Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Աղվան Պետրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (2 դրվագ),

Վանիկ  Վարդանյանին՝ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի    4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով,

Սեւակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,

Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի     3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),

Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի   1-ին մասով,

Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի    1-ին մասով,

Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի     1-ին մասով,

Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սեւակ Շհոյանի եւ նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Ինչ ասում են, սաղ սուտ է». Արտակ Սարգսյան

11.09.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ինչ ասում են, սաղ սուտ է». Արտակ Սարգսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության` ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների նախընտրական ձայնագրության գործով հարուցված քրեական գործի կարճումը ճիշտ որոշում է որակում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով` ԱԺ ընտրություններին ընդառաջ հրապարակված ձայնագրությունը սուտ որակեց՝ չցանկանալով պատասխանել թեմայի վերաբերող որևէ հարցի:

«Ինչ ասում են, սաղ սուտ է»,- ասաց պատգամավորը:

Ընկերոջ մասին կարծիք հայտնելը կոռեկտ չեմ համարում. Գագիկ Ծառուկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

11.09.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ընկերոջ մասին կարծիք հայտնելը կոռեկտ չեմ համարում. Գագիկ Ծառուկյանը՝ Կարեն Կարապետյանի մասին

Այսօր` սեպտեմբերի 11-ին, մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը: Նիստին մասնակցում է նաև «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Լրագրողների հարցին` ինչպես է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեությանը, պատգամավորը պատասխանեց, որ ընկերը ընկերոջ մասին կարծիք ասելը կոռեկտ չի համարում:

«Երբ մենք իրար հանդիպում ենք, ես դրականն էլ եմ ասում, բացասականն էլ։ Նկատելի է, որ բանկի 25-30 տոկսը դարձել է 8-10 տոկոս, իսկ Հայաստանում տուրիստների քանակի աճը 25 տոկոսից ավելի է», - ասաց Գ. Ծառուկանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА