ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների

11.09.2018 15:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների

«Ես հայ մարդուն չեմ բաժանում հեղափոխականների և հակահեղափոխականների: Ես բաժանում եմ գաղափարակցի և ոչ գաղափարակցի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Մահացել է Ստամբուլի աչքը՝ հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը

Նա նշեց` զուտ քաղաքագիտական բովանդակության առումով իր համար հեղափոխություն էր 1889-1990-ական թվականներին տեղի ունեցածը, որով պետության համակարգը փոխվեց: Ներկայիս իրավիճակն իր համար երրորդ Հանրապետության շարունակությունն է:

«Պիտի գիծ չգծենք ու չասենք, որ մինչ այս ինչ եղել է, վատ է: Չպետք է ասել, որ նախկին իշխանությունները միայն վատն են արել: Պետք է վատը թողնել, լավը վերցնել ու շարժվել առաջ, սա կլինի իրական հեղափոխություն»,-ասաց Արամ Սարգսյանը։  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА