ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կասկածում եմ, որ կոռուպցիան վերացնելով` երկրի ՀՆԱ-ն աննախադեպ աճ է գրանցելու»

11.09.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Կասկածում եմ, որ կոռուպցիան վերացնելով` երկրի ՀՆԱ-ն աննախադեպ  աճ է գրանցելու»

Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԸ, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին, նախ նշեց, որ այստեղ մի շարք բարդ հարցեր կան:

Բերման են ենթարկվել Նախկին պատգամավորի հարազատները

– Եթե ես լինեի նոր կառավարության տեղում, չէի խոստանա շատ բան, որովհետեւ այն իրագործելն այդքան էլ հեշտ չէ: Պետք է լինես կառավարման մենեջմենթի հանճար, որպեսզի կարողանաս ապահովել այդպիսի տեմպ տնտեսության մեջ: Իհարկե, ես հիմա էլ ցանկանում եմ հաջողություններ Հայաստանին, բայց իրականում, իմ կարծիքով, տնտեսական առումով դրական միտումներ կային Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ, մասնավորապես` արտահանվող ապրանքների ու ծառայությունների քանակի առումով: Եվ ՀՆԱ-ն էլ աճում էր, հասկանում եմ` կոռուպցիա էլ կար, բայց տնտեսական ցուցանիշները լրիվ պատշաճ մակարդակի էին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА