ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐՄԵՐՆ ԷԼ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻՆ»

11.09.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՆՈՐՄԵՐՆ ԷԼ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՇԱՀԵՐԻՆ»

Երեկ ԱԺ-ն քննարկում էր ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ անելու օրենքի նախագիծը: Ի՞նչ է իրենից ենթադրում այս օրենքի փոփոխությունը, որքանո՞վ է աշխատողի իրավունքներին միտված՝ հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով այսպես պատասխանեց.

«Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և կանցնի»  Ս.ԽՈՒԴՈՅԱՆ

- Նախագծով առաջարկվող փոփոխությունները վատացնող նորմեր են, եւ դրա համար էլ հանձնաժողովը բացասական եզրակացություն է հայտնել օրենքների նախագծերին:

- Կմանրամասնե՞ք, կոնկրետ ի՞նչ նորմերի մասին է խոսքը եւ ինչով են վատացնող:

- Նախագծով առաջարկվող նորմերից մեկը վերաբերում է նրան, որ օրենքով նախատեսված դեպքում, երբ աշխատողը գալիս է աշխատանքի եւ իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում, գործատուն իրավունք ունի նրան աշխատանքից ազատելու` հիմնավորելով, որ նա անհարգելի պատճառով չի կատարել իր աշխատանքային պարտավորությունները: Գործող օրենքի 103-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է այդ դեպքը եւ ասում է, որ եթե աշխատողը ներկայացել է աշխատանքի եւ իր պարտականությունները չի կատարել, ապա գործատուն կարող է նրան ազատել աշխատանքից երկու անգամ գրավոր բացատրություն վերցնելուց հետո միայն: Այսինքն` երկու անգամ իրար վրա դեպքի կրկնման ժամանակ է միայն առաջ գալիս գործատուի եւ աշխատողի իրավահարաբերությունների խախտում, ըստ այդմ էլ գործատուն կարող է ունենալ ազատման հիմքերը: Բայց միանգամից աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա մի օր չի աշխատել, չճշտելով պատճառները, սա վատացնող նորմ է, եւ այդ իսկ պատճառով հանձնաժողովը արտահայտվել է դեմ այս նորմին: Որովհետեւ ցանկացած գործատու կարող է անհիմն կերպով որոշել, որ իր աշխատողը չի աշխատել եւ աշխատանքից ազատել: Երկրորդը. նախագծի հետ կապված կա նորմ` աշխատանքի էական պայմանների փոփոխություն, որը վերաբերում է ե՛ւ գործատուին, ե՛ւ վարձու աշխատողին: Դրա մեջ մտնում է աշխատավարձը, ընդմիջման ժամը, աշխատանքի տեղը եւ այլն: Նախագծի հեղինակների կողմից առաջարկվում է հետեւյալը` էական պայմանների փոփոխությունը տանել 113 հոդված, եւ կստացվի այնպես, որ գործատուն իրավունք ունի աշխատանքից ազատել աշխատողին՝ աշխատանքի պայմանները փոխելով: Դա վտանգավոր է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որովհետեւ ցանկացած գործատու, եթե չի ուզում մեկը աշխատի, կարող է հայտարարել, որ ինքը անցնում է աշխատանքի ժամի փոփոխության եւ այլն, ու հենց այդ հիմքով ազատի աշխատողին: Մինչդեռ գործող օրենսգրքում այս նորմը եւս կարգավորված է հետեւյալ սկզբունքով, որ դա հանդիսանում է ոչ թե գործատուի իրավունքը, այլ կարող է լինել աշխատանքային պայմանագրի խզման միջոցով՝ երկկողմանի սկզբունքով: Մասնավորապես, մեջբերում, եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, այսինքն՝ գործատուն ոչ թե ուզում է, այլ ստիպված է փոխելու աշխատանքի էական պայմանները, իսկ աշխատողը չի տվել գրավոր համաձայնությունը, ապա գործատուն իրավասու է աշխատանքից ազատել  աշխատողին: Երկու առաջարկվող նորմերն էլ վնասում են աշխատողի շահերին:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների կանայք այցելել են Մատենադարան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА