ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

11.09.2018 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊՐԵՄԻԵՐԱ

Շանթ հեռուստաընկերությունը նոր թատերաշրջանի բացման կապակցությամբ հանրությանը կներկայացնի «Բանակից փախածները» սերիալը` կառավարության բարձր հովանու ներքո:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԵՐԵՎԱՆԻ ՍՐԲԵՐԸ (ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ)

Ըսկ Հայկ Մարությանի` ինքը Երեւանի մեսիան է, իսկ մնացած տասներկուսը` նրա առաքյալները:

 

ԸՆՏՐԱԿՈՒՅՍԸ (ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` «ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գնացեք ԲՀԿ եւ հարցրեք, ինչ էր անում  Նաիրա Զոհրաբյանը մարտի 1-ին Սերժ Սարգսյանի շտաբում…

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն առաջարկել է Իջեւանի շրջանի Սեւքար գյուղը անվանափոխել Սպիտակքարով:

 

ՌԱԿԻՐՈՎԿԱ ԵՆ ԱՆԵԼՈՒ

ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ եթե կլոուն Հայկոն Երեւանի քաղաքապետ դառնալով իրան չարդարացնի` Սպիտակի քաղաքապետի հետ տեղերով փոխելու են:

 

ԴԵԳՐԱԴԱՑԻԱ

Էս ի՜նչ զուլում երկիր ա, եթե նախորդ իշխանությունները ուտում էին, բայց ընտրությունից` ընտրություն մի քանի գրոշ նետում էին ժողովրդին, ապա Նիկոլի իշխանության օրոք, օրենք փոխելով, էդ մի քանի գրոշն էլ չեն ուզում տան:

 

ԴՈՒԽՈՎ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ (ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ԱՅՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայաստանում ավարտվեց գերմանաֆոնիայի օրերը, եւ սրտատրոփ սպասում են աշնանը ֆրանկոֆոնիայի օրերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ըստ տնտեսագետների, Նիկոլի 100 օրվա հանրահաշվետվությունը ցույց տվեց, որ այդ պահից սկսած մեկնարկում է Նիկոլի իշխանական «պերճանքը», իսկ ժողովրդի` թշվառությունը:

 

ՍՊԻՏԱԿՑԻ ՀԱՅԿՈՆ` ԾԱՂՐԱԾՈՒ ՀԱՅԿՈՅԻՆ

Անունդ փոխիր…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА