ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հիտլերը եւս հենվում էր ժողովրդի իշխանության վրա». Կարինե Եսայան

12.09.2018 00:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հիտլերը եւս հենվում էր ժողովրդի իշխանության վրա». Կարինե Եսայան

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված զրույցի հրապարակումից հետո՝ նախ ուղիղ եթերում, ապա քարոզարշավի շրջանակում ուշագրավ հայտարարություններ է արել ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա շարունակեց խոսել սպառնալիքի լեզվով:

Առողջապահության նախարարի ուշացած շնորհակալությունը

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը եւ հավատացած եղեք, որ ՀՀ-ում չկա որեւէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը: Ով կփորձի կանգնել այդ ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում», - մասնավորապես նշել է Ն. Փաշինյանը:

Անդրադառնալով վերոնշյալին՝ պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ հիշեցնում է. «20-րդ դարի 30-ական թվականներին Գերմանիայում ժողովուրդը իշխանության բերեց Ադոլֆ Հիտլերին, ով սանձազերծեց 2-րդ համաշխարհային պատերազմը՝ միլիոնավոր զոհերով եւ ավերածություններով: Հիտլերը եւս հենվում էր ժողովրդի իշխանության վրա: Իսկ դրա վախճանը եւ կատարված սխալների պատճառով գերմանացի ժողովրդի վճարած գինը հայտնի է բոլորին...»: Այնուհետեւ քաղաքագետն ընդգծում է. «Իսկ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում կա մի ուժ, որ վեր է ցանկացած ժողովրդի եւ անձի իշխանությունից եւ ուժից: Դա մեր Տեր Աստծո Զորությունն է, եւ որեւէ մեկը թող հանկարծ չմոռանա այդ մասին...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА