ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհուրդ կտայի հարգել փոքրերի կարծիքը». բլից հարցում երգչուհի Կարինայի հետ

11.09.2018 23:44 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Խորհուրդ կտայի հարգել փոքրերի կարծիքը». բլից հարցում երգչուհի Կարինայի հետ

- Ողջույն, ի՞նչ էիք մտածում այս պահին:

Նազենի Հովհաննիսյանը «փրկեց» Մակունցին (Ֆոտոշարք)

- Ողջույն, մտածում էի դասերիս մասին:

Ինչպե՞ս է սկսվում  Ձեր օրը:

- Օրս սկսվում է դպրոցի նախապարաստական աշխատանքներով:

- Երգ կամ…

- Երգ կամ դասեր:

- Ձեր սիրելի գույնը:

- Վարդագույն:

- Ձեր սիրելի քաղաքը:

- Լոնդոն:

- Ձեր սիրելի եղանակը:

- Ամառ:

 - Ե՞րբ եք պառկում քնելու:

 - ժամը՝ 22:00-ին:

- Ծնողները Ձեզ  համար…

- Ծնողներս ինձ համար ամենաթանկ մարդիկ են:

 - Ինչի՞ց եք վախենում:

- Օձից:

 - Ու՞մ եք կարոտում:

- Կարոտում եմ իմ քաղաքում չապրող քույրիկներիս ու եղբայրներիս:

- Ձեր երազանքը:

- Երազում եմ գրագետ ու պիտանի մարդ դառնալ:

- Երբ մեծանաք, ի՞նչ եք դառնալու:

- Երաժիշտ:

- «Եվրատեսլ»-ին մասնակցելու ցանկություն չկա՞:

- Ունեմ, իհարկե:

- Ձեր  սիրելի երգիչը կամ երգչուհին…

-Շատ եմ սիրում Ադելին:

- Ձեր սիրելի հաղորդումը:

- Երաշտական հաղորումներ եմ սիրում ու  մուլտֆիլմեր:

 -Քանի՞լեզու գիտեք:

- Երեք՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

- Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք:

- Եթե կախարդական փայտիկ ունենայի այնպես կանեի, որ հայրենիքս հզորանար:

- Շո՞ւտ եք  հավատում:

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍՆ ԱՂԱՂԱԿՈՒՄ Է. ՊԵԿ-Ը ՉԻ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԻՐԵՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ

- Այո:

- Հեքիաթի ո՞ր հերոսին կուզենայիք նմանվել:

- Կուզենայի նմավել մայրիկիս:

- Ի՞նչ կասեք Ձեր երկրպագուներին:

- Որ ես նրանց շատ եմ սիրում:

- Ինչի՞ց եք շուտ նեղանում:

- Երբ ինձ անձնական վիրավորանք են հասցնում:

- Ձեր սիրելի ուտելիքը:

- Լահմաջո:

- Ի՞նչ գույն  է Ձեր ննջասենյակը:

- Սպիտակ-վարդագույն:

- Ու՞մ հետ կուզենայիք դուետ երգել:

- Ադելի:

- Հայաստա՞ ն, թե՞ Ռուսաստան…

- Հայաստան:

- Եթե վերելակում փակվեք, ի՞նչ կանեք:

- Կզանգեմ ծառայության աշխատակցին:

- Ձեր սիրելի կենդանին:

- Փոքրիկ շնիկներ եմ սիրում:

- Ի՞նչ սպորտաձեւ եք  նախընտրում:

- Մեծ թենիս:

- Ու՞մ եք վստահում Ձեր գաղտնիքները:

- Մայրիկիս:

Ամենահիշվող նվերը, որ ստացել եք երբեւէ:

- Իմ նոր անակնկալ երգն էր, որը կոչվում է «Happy birthday»:

 -Ի՞նչ նկար է Ձեր հեռախոսի էկրանին:

- Ընտանեկան լուսանկար է:

- Ի՞նչ խորհուրդ կտայիք մեծերին:

- Մեծերին խոհուրդ կտայի, որ հարգեն փոքրիկների կարծիքը:

- Ո՞րն է Ձեր հաջողության բանաձեւը:

«Եղիր իմ հրեշտակը». Նանան նոր տեսահոլովակ ունի

- Քրտնաջան աշխատանքը:

- Քնելուց առաջ ի՞նչ եք մտածում:

- Պլանավորում եմ վաղվա օրս:

- Կուզենայի՞ք Հայաստանի նախագահ դառնալ:

- Ոչ:

 - Գի՞րք , թե՞ համակարգիչ…

- Գիրք կարդալ շատ եմ սիրում, բայց առանց համակարգչի հնարավոր չէ:

- Ծո՞վ , թե՞ ցամաք…

- Ցամաք:      

-Ո՞ր նոտան կուզենյիք լինել:

- Կուզենայի «Դո» նոտան լինել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА