ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պատրաստ են ամեն գնով վարկաբեկել սեփական երկիրը. Արմեն Դանիելյան

12.09.2018 09:09 ԻՐԱՎՈՒՆՔ
Պատրաստ են ամեն գնով վարկաբեկել սեփական երկիրը. Արմեն Դանիելյան

Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսները գաղտնալսելը ոչ միայն խայտառակություն է, այլև դիվերսիա պետության նկատմամբ: Սա վկայությունն է այն բանի, որ ոմանք տուրք մատուցոլով անձնական քաղաքական նկրտումներին՝ պատրաստ են ամեն գնով վարկաբեկել սեփական երկիրը:

Հայաստանում ամենաուժեղ մրցավազքը եղել է իշխանության և փողի մրցավազքը. Արմեն Դանիելյան

ԱԱԾ-ի տնօրենի և ՀՔԾ-ի պետի հեռախոսային խոսակցությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քննարկում իրավապահ մարմինների ղեկավարների միջև: Նման քննարկումներ և մտքերի փոխանակում օպերատիվ-հետախուզական մարմինների, քննիչների և դատախազների միջև տեղի է ունենում քսանչորս ժամ անընդմեջ: Որևէ արտասովոր բան այդ խոսակցության մեջ չկա ու չի կարող լինել: Եթե ժամանակին իմ հեռախոսն էլ գաղտնալսվեր իրավապահ այլ մարմինների ղեկավարների հետ մտքեր փոխանակելիս, ապա հանցագործություն մեջ մեղադրվող անձանց հասցեագրված ավելի կոպիտ արտահայտություններ են արվել իմ կողմից:

Եթե ոմանց թվում է՝ նմանատիպ գաղտնալսումներով կոնկրետ անձանց վիճակը իրավական առումով բարելավվելու է, ապա նրանք խորապես սխալվում են... քանզի սեփական Հայրենիքի անվտանգության սպառնալիքի գնով պատասխանատվությունից խուսափելը մեղմ ասած անբարոյականություն է:

Այս մասին գրում է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА