ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացված չի եղել, կրակելու հրաման էլ չի եղել. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

12.09.2018 15:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացված չի եղել, կրակելու հրաման էլ չի եղել. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը խորհուրդ է տալիս 2008 թվականին առաջնագծում տեղի ուենցած դիվերսիոն փորձերը չկապել Մարտի 1-ի դեպքերի հետ։

«Լույսն» ու «Իմ քայլը» քաղաքական նոր սիրավե՞պ են սկսում

«Առաջնագիծը նոսրացված չի եղել, ես, որպես օպերատիվ վարչության պետ, պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման հետ կապված, կարող եմ ասել, որ տվյալ դեպքերի ու առաջնագծի անմիջական գործողություններն իրար հետ չկապել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, որն ասել, էր, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի դեպքերին, այլ կրակել է Մարտի 1-ին:

2007-ից 2009 թթ.-ին Արտակ Դավթյանը զբաղեցրել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

Արտակ Դավթյանն ասաց, որ մարտի հինգին Արցախի հատվածում ուենեցել են դիվերսիայի փորձ, որը կանխվել է։

«Հակառակորդը այն ժամանակ տվել է 10 կամ 12 զոհ, մենք ունցեել ենք 2 վիրավոր, դրանից հետո, օրինակի համար, մենք 2014-2015 թվականներին ունեցել ենք 80-ից ավելի գործողություններ սահմանին»,-ասաց նա։

Արտակ Դավթյանն ասաց, թե այդ դեպքերը կապել Մարտի 1-ի հետ՝  մի քիչ վիճելի հարց է։

«Սահմանը չի տուժել, չի թուլացել, իսկ գործողությունը, որը եղել է, կապել-չկապելը պետք է հարցնել հակառակորդին, թե չէ ենթադրություններ կարելի է անել»,-ընդգծեց նա։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասաց նաև, որ Մարտի մեկին բանակը չի կրակել բնակարանների ուղղությամբ և, որ կրակելու հրաման չի եղել։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА