ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանությունը օլիգարխներին զինաթափելու մասին

12.09.2018 15:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ոստիկանությունը օլիգարխներին զինաթափելու մասին

ՀՀ ոստիկանությունը այս պահին հրապարկաման որեւէ տեղեկատվություն չունի, երեկ ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին և իրենց թիկնազորին զինաթափելու վերաբերյալ հանձնարարության ուղղությամբ տարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից հավելելով.

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյանը՝ Միլսի մասին

- Հարկ եղած դեպքում պաշտոնապես կտեղեկացնենք:

Հիշեցնենք, որ երեկ Դավիթաշենում մեկնարկած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանդիպման ընթացքում ելույթ ունենալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր զինաթափել բոլորին՝ օլիգարխներին, թիկնազորներին։ Կարգադրելով. «Պարոն Վանեցյան և Օսիպյան,երկու ժամից լսեմ ձեր ցուցմունքը կատարված աշխատանքի մասին»

ՀԳ. ըստ էության, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը մինչ այժմ որեւէ մեկին չի զինաթափել, կամ ասֆալտին պարկեցրել, այլապես նման աղաղակող գործողությունները հնարավոր չէր թաքցնել: Ոստիկանությունը կամ օլիգարխ չի գտնում, կամ չգիտի, թե ովքեր են դրանք, կամ էլ ասֆալտին պարկեցնելու <արվեստն> են մշակում: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА