ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ ԵՎ ՀՔԾ ՊԵՏԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞Ն

12.09.2018 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԱԾ ԵՎ ՀՔԾ ՊԵՏԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ՞Ն

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը երեկ համատեղ ասուլիսում հայտարարեցին, որ համացանցում հայտնված ձայնագրությունն իրական է, որտեղ նրանք քննարկում էին, թե ինչպես վարվեն այս կամ այն նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ որոնց պետք է կալանավորեն: Մեծ աղմուկ հանած ձայնագրության մասին, պարզեցինք ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

«Փաշինյանը հաստատեց՝ նրա վարչապետությանը կողմ են քվեարկել ազատ կամարտահայտման բացակայության եւ ճնշման պայմանների ներքո»

– Պարոն Պետրոսյան, ըստ Ձեզ, իրավական առումով գաղտնալսված խոսակցության բովանդակության մեջ խնդրահարույց հատվածներ կա՞ն, բացի այն, որ պարզվեց իրավապահ մարմինները կոնկրետ հրահանգներ են ստանում վարչապետից:

– Ես ձեռնպահ կմնամ հիմա որեւէ գնահատական հնչեցնելուց, որովհետեւ դեռ չեմ ուսումնասիրել ձայնագրությունը եւ այդ մեթոլոգիային չեմ տիրապետում: Բայց եթե իրենք ընդունում են, որ խոսել են, այստեղ խնդիրն ընդամենը կարող է վերաբերել նրան, որ նրանք փորձում են ինչ-որ բաներ համաձայնեցնել այլ պաշտոնյաների, դատավորների հետ:

– Փաստորեն, կարելի՞ է հստակ ասել, որ այսօր դատարանն այդքան էլ անկախ չէ, եւ իշխանությունը միջամտում է դատական գործերին:

– Չեմ կարող ասել, որ միջամտություն եղել է, սա շատ նուրբ հարց է, որը եւս ուսումնասիրություն է պահանջում: Եթե խնդրին լիարժեք տիրապետեի, ոչինչ ինձ չէր խանգարի օբյեկտիվ կարծիք հայտնել, բայց էլի եմ կրկնում` ձայնագրությունը չեմ լսել:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ այն փաստից հետո, երբ ԱԱԾ եւ ՀՔԾ պետը կարող են գաղտնալսվել, առնվազն բավարար է, որպեսզի նրանք հրաժարական տան:

– Հրաժարականի հարցը որոշում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը, թող նա էլ որոշի: Ես իրավունք չունեմ վարչապետի անունից հայտարարություն անել: Իհարկե, նման երեւույթը, եթե իսկապես ամբողջությամբ տեղի է ունեցել, ցանկալի չէ, որովհետեւ ամեն մարմին պետք է ինքնուրույն լինի իր գործողություններում: Խորհրդակցել կարելի է, բայց ոչ համաձայնություն ստանալ նոր գործել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА