ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱ ԷԼ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ»

12.09.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱ ԷԼ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ»

«Իրավունքի» խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի բնակչուհի Անահիտ Գալստյանը: Նա վրդովված իր դժգոհությունը հայտնեց Երեւանի շտապօգնության անտարբերության եւ առաջին օգնության կարիք ունեցող հիվանդին  բախտի քմահաճույքին թողնելու մասին: Մեր զրուցակիցը պատմեց.

Վրացական հիվանդանոցները բողոքում են բժշկական ապահովագրություն չունեցող զբոսաշրջիկներից

- Սեպտեմբերի 6-ին, երեկոյան կողմ դստերս առողջական վիճակը կտրուկ վատացավ: Երեխան գտնվում էր չափազանց թույլ վիճակում, ու վիճակը գնալով բարդացավ: Ժամը 20:00-ի սահմաններում զանգահարեցինք շտապօգնություն, ներկայացրինք երեխայի վիճակը: Ասացին, որ կանչը գրանցվել է, եւ մեքենան շուտով կհասնի: Անցավ կես ժամ, այդ ընթացքում երեխայի վիճակը գնալով ավելի էր ծանրանում, չգիտեինք ինչ անել, իսկ շտապօգնությունը այդպես էլ տեղ չէր հասնում: Կրկին զանգահարեցինք, այս անգամ մեզ ասացին, որ մեքենա չկա, եւ որ ստիպված ենք սպասել: Թե որքան ժամանակ պետք է սպասենք, մեզ չասացին՝ խորհուրդ տալով, որ եթե շատ վատ է, մեքենայով հասցնենք մոտակա հիվանդանոց: Լսելով այս տիպի պատասխան՝ հրաժարվեցինք կաչից եւ ինքներս երեխային տաքսիով տարանք Պռոշյանի հիվանդանոց: Այնտեղ էլ երեխային որեւէ օգնություն չցուցաբերեցին՝ պատճառաբանելով, որ իրենց մոտ վերանորոգում է եւ համապատասխան բժիշկ չկա: Տեսնելով երեխայի վիճակը` ընդամենը մի հատ «Ցերուկալ» սրսկեցին: Խնդրեցի, որ գոնե շտապօգնությունով երեխային այլ հիվանդանոց տեղափոխեն, իրենք էլ, թե՝ հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխելը արժե տաս հազար դրամ, եւ մի բան էլ, իբր ինձ լավություն են անում, խորհուրդ տվեցին տաքսիով հասցնել Պլանի գլուխ: Այդպես էլ արեցինք, բայց ամբողջ խնդիրն այն է, որ երեխայիս այդ ծանր վիճակով տաքսիով մի տեղից մյուսը տեղափոխելն ավելի էր վատացնում նրան: Բա էլ ինչի՞ համար է շտապօգնություն կոչվածը, որ ծանր վիճակում գտնվող երեխայի համար ուղիղ կես ժամ քաղաքի մեջ ազատ մեքենա չեն գտնում: Բա որ իմ տեղը ավելի վատ վիճակում գտնվող ծնող լիներ՝ անգամ տաքսու գումար չունենար՝ հիվանդանոց հասցնելու համար: Սա առաջին դեպքը չէ, երբ  շտապօգնությունն իրեն նման անպատասխանատու կերպ է պահում, հետո պատճառը մեքենա չունենալն են բերում:  Մենք պարզաբանում խնդրեցինք Երեւանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանից, ով մեզ հետ զրույցում նախ փորձեց պարզել դիմողի հասցեն: Քիչ հետո մեզ հետ կապվեց տիկին Ստեփանյանը եւ նշեց, որ լսել է ձայնագրությունը, բայց որեւէ նման խոսակցություն չի եղել. «Կանչը գրանցվել է, ապա ընդամենը ութ րոպե հետո, երբ մեքենան ճանապարհին էր, զանգել են ու չեղարկել կանչը: Ոչ ոք չի ասել, որ մեքենա չկա, կամ նման բան, կա կոնկրետ ձայնագրություն»:

Պրագայի հիվանդանոցում Ազնավուրը հայ բժիշկ է խնդրել

Կրկին դիմեցինք տիկին Անահիտին, ով, սակայն, պնդում է, որ շտապօգնությունից ստում են, եւ որ իր պատմածը համապատասխանում է իրականությանը: Նաեւ, որ նրանք էլ կարող են հանել տան իրենց կատարած զանգերի ցանկը եւ ապացուցել, թե քանի անգամ են զանգել:

ԵՐՎԱՆԴ ԳԱԼՍՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА