ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՈՒՍՏ «ԱՎԱՐԸ»

12.09.2018 22:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՈՒՍՏ «ԱՎԱՐԸ»

Լեհաստանում անցկացվեց ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց լիարժեք կազմով: Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե ու 3 արծաթե մեդալ նվաճեցին:

ՄԵԿ ՈՍԿԵ ԵՎ ԵՐԿՈՒ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼ` ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

55 կգ քաշային կարգում Նորայր Հախոյանը եզրափակչում 10:2 հաշվով հաղթել է բուլղարացի Նեդյալկո Պետրովին: Ոսկե մեդալակիր է դարձել նաեւ Սլավիկ Հայրապետյանը, ով 4:0 հաշվով առավելության է հասել բուլղարացի Նիկոլայ Վիչեւի նկատմամբ: 77 կգ քաշային կարգի եզրափակչում դարձյալ հանդիպել են Կարապետ Չալյանն ու Արսեն Ջուլֆալակյանը: Չալյանը 3:1 հաշվով պարտության է մատնել Ջուլֆալակյանին: Իսկ ահա 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանն (60 կգ) արծաթե մեդալակիր է դարձել եզրափակչում` 2:10 հաշվով զիջելով չինացի Էրբատո Տուոյին: 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը եւս արծաթե մեդալակիր է դարձել. նա 3:7 հաշվով պարտություն է կրել Լեհաստանի ներկայացուցիչ Գեւորգ Սահակյանից: Այս մրցաշարին մասնակցեց նաեւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, սակայն այս անգամ ընթացքն անբարեհաջող էր հայ ուժեղագույն ըմբշի համար: Ալեքսանյանը 2 հաղթանակից հետո կիսաեզրափակչում տուշեով պարտվել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենկոկին (վերջինս դարձել է մրցաշարի ոսկե մեդալակիր): Ալեքսանյանը բրոնզե մեդալը պետք է վիճարկեր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախիլաշվիլու հետ, սակայն վնասվածքի պատճառով հայ մարզիկը չի ներկայացել գոտեմարտին: Նույն ժամանակահատվածում Վանաձորում անցկացվեց Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 23-րդ գավաթի խաղարկությունը: Հայաստանի երկու ներկայացուցիչներ ոսկե մեդալակիր են դարձել. 65 կգ քաշային կարգում հաղթել է Աշոտ Վելիցյանը, իսկ 97 կգ քաշային կարգում Հայաստանի թիմին ոսկե մեդալ է պարգեւել Գեորգի Կետոեւը: 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Շամիր Աթյանը (92 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (65 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) եւ Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) բավարարվել են բրոնզե մեդալներով:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА