ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք. Աշոտյանը՝ Փաշինյանին

12.09.2018 18:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք. Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կասկածներ ունի, թե Փաշինյանը «դվայնիկ» ունի:

«Այսօրվա Ձեր կեցվածքից, խոսքից հանգստություն է հորդում, խախանդ եք, բարեկիրթ եք: Ինձ երբեմն թվում է՝ Դուք «դվայնիկ» ունեք, այնքան մեծ է այն կերպերի տարբերությունը, որ մենք տեսնում ենք, այդ կերպը լավ է սահմանադրական է, բարկիրթ, երկրի վարչապետին հարիր և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող», - ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Աշոտյանը՝ դիմելով Փաշինյանին:

Չի բացառվում նաև, որ ինձ հակահեղափոխական ու տականք դարձնեն, բայց ես իմ ձայնը տալիս եմ «Լույս» դաշինքին

Ի պատասխան՝ Փաշինյանը նկատեց, որ նախկինում էլ Աշոտյանն իրեն ԱԺ դահլիճում տեսել է շատ լայն դիապազոնով. «Եվ ուզում եմ հավաստիացնել, որ այս ընթացքում այդ դիապազոնը ոչ միայն չի փոքրացել, այլև ընդհակառակը՝ մեծացել է և ես հույս ունեմ՝ Դուք արդեն նկատել եք դա»,- ասաց Փաշինյանը:

Աշոտյանն էլ հույս հայտնեց, որ մի օր հրապարակային վերլուծության կկարողանա ենթարկել վարչապետի փոխակերպման իրողությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА