ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

12.09.2018 21:35 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Նման հարցադրումը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերից»

ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամները, թեպետ այդպես էլ միաբերան չասացին, որ դեմ են Եվրասիական տնտեսական միությանը, բայց խմբակցության անունից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացրեցին խորհրդարան: Ըստ էության, նման նախագծի գոյությունը ցավոտ չի ընդունում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ, բայց նաեւ շեշտում է` նման հարց ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում չկա:

ՌԵՏՐՈ. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

– Եթե ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը գլխադասային լինի այս նախագծի քննարկման ժամանակ, լիարժեք կկազմակերպվի այն մեր հանձնաժողովում: Իսկ եթե այդ քննարկումները տեղի ունենան այլ հանձնաժողովում, իմ քաղաքական կարծիքը կհայտնեմ խորհրդարանում: Բայց ինչպես արդեն ասացի` նման հարցադրումը չի բխում Հայաստանի արտաքին քաղաքական եւ տնտեսական շահերից:

– Պարոն Աշոտյան, անդրադառնանք նաեւ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշմանը, ըստ որի, երեք երկրների դիվանագետները Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ ընդհանուր դիրքորոշում կարտահայտեն ղարաբաղյան եւ աբխազական խնդիրների վերաբերյալ` շեշտելով Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...

– Զարմանում եմ այս հարցում մեր որոշ շրջանակների զարմանքի վրա: Վրաստանի քաղաքականությունն այս բնագավառում թելադրված է եղել բացառապես իրենց խնդիրներով` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ կապված: Այնպես չէ, որ վրացական նոր իշխանություններն են այդպիսի հայտարարության տակ փորձում ստորագրել կամ այդպիսի քաղաքականություն վարել: Սա եղել է 90-ականներից սկսած բոլոր վրացական իշխանությունների ժամանակ: Այնպես որ, կարծում եմ` շատ կարեւոր է, որպեսզի հայ-վրացական հարաբերությունների օրակարգը երկուստեք կախված չլինի երրորդ երկրների ազդեցությունից: Եվ այդ տեսակետից որեւէ խնդիր հայ-վրացական հարաբերությունների մեջ` լինի քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային, չեմ տեսնում, որը հնարավոր չէ լուծել կամ քննարկել: Բնականաբար, մեր երկրները լինելով բարեկամական, այնուհանդերձ ունեն տարբերություններ, եւ այդ տարբերությունները նաեւ արտահայտվում են տարբեր շահերով, այդ թվում` նաեւ միջազգային հարթության մեջ:

– ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Ձեր դիտարկմամբ` ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից:

– Հայկական կողմի տեսակետները, որոնք հնչեցվել է ԱԳ նախարարության կողմից, անփոփոխ են, եւ ամբողջությամբ կիսում եմ այդ մոտեցումը: Խոսքն այն հանգամանքների մասին է, որոնք պետք է ստեղծվեն, որպեսզի բանակցային գործընթացի միջավայրը վերականգնվի: Իսկ երբ ասում ենք բանակցային գործընթացի միջավայր, նախեւառաջ նկատի ունենք Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունների լիարժեք իրականացում, համապատասխան մեխանիզմների ներդրում, որպեսզի ստեղծվի արժանահավատ, անվտանգային, ռազմական գործողությունները եւ սահմանային բախումները, սադրանքները կանխող եւ հետաքննող միջավայր: Միայն այդ դեպքում կկարողանանք շարունակել փաստաթղթային քննարկումները այն նախագծի շուրջ, որը ներկայացվել է եռանախագահների կողմից:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա անցնենք դաշնակ նախարար ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գործերին: Այսպես, Անահիտ Բախշյանը, անդրադառնալով նրա նախարարական հավերժական գործունեությանը, պահանջել է նրա հրաժարականը: Այստեղ ուշագրավ է տիկին Բախշյանի նկատած մի հանգամանք, որը վրիպել է շատերի ուշադրությունից. «Ավարտական քննությունների կազմակերպման մասին Ձեր իսկ հրամանում կա այսպիսի կետ. «18. Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից»: Ստացվում է քննությունից ուշանալն ավելի մեծ վտանգ է հասարակության համար, քան առանց վարորդական իրավունքի մեքենա վարելն ու մարդուն կյանքից զրկելը: Դուք այդ տղային պետք է զրկեիք ոսկե մեդալից ու դպրոցի տնօրենից ու մանկավարժներից պահանջեիք բացատրություն տալ, թե ինչո՞ւ են շրջանցել այնպիսի կարեւոր փաստաթղթի պահանջը, ինչպիսին պետական չափորոշչի սահմանած շրջանավարտի բնութագիրն է»: Իսկապես, ինչո՞ւ քննությունից ուշացողին մեդալից զրկում են, իսկ մահացու ելքով վրաերթի հեղինակին` ոչ:

Իսկ ԲՀԿ առաջնորդ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հանկարծ զարմանալիորեն հիշեց իր նախընտրական խոստումը, որին հավատացողներ չկային` հենց նախընտրական շրջանում. «Ժողովուրդն իր ձայնը` 50+1, տվեց ՀՀԿ-ին: Իսկ եթե մեզ տային, մենք 15 մլրդ դոլարի ներդրում կբերեինք Հայաստան եւ կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը»: Բայց միաժամանակ նա դա զուգակցեց մեկ ուրիշ նախադասությամբ. «Ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը խոսք է տվել, ներկայացրել է իր ծրագիրը, աշխատում է անել: Ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ մենք հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ»: Հիմա ինչ է ստացվում, որ նա ակնարկում է` Կարեն Կարապետյանն ընկերս է, բայց եթե նրա պաշտոնն ինձ տայիք, ես  ավելի լավ կանեի՞...

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԼԱՎ ԲԱ՞Ն

12.09.2017 19:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԼԱՎ ԲԱ՞Ն


Խորհրդարանի առաջին իսկ լիագումար նիստին, ինչպես եւ սպասվում էր, ընդդիմադիրներն ի ցույց հանրությանը դրեցին բուռն ակտիվության պատկերը: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն «Ելքին», այլեւ` Ծառուկյան դաշինքին: Անձամբ Գագիկ Ծառուկյանը պատվեց հայոց խորհրդարանը ոչ միայն իր ներկայությամբ, այլեւ իր հարցազրույցով, ուր քննադատեց «Ելքին»` ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության համար:
ԻՄԻՏԱՑԻԱ` ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
ԱԺ այս նստաշրջանին ընդառաջ, ընդդիմադիրները «թարգեցին» նիստերի բոյկոտը Գյումրվա եւ Վանաձորի ավագանիներում: Երեւի թե համարեցին, որ կարեւորը մայրաքաղաքային ամբիոնն է: Սակայն այդ ամբիոնի օգտագործումն էլ հետաքրքիր է կազմակերպվում: Ինչքան էլ զարմանալի լինի, բայց կառավարության ներկայացուցիչներին ավելի շատ դժվար հարցադրումներ եւ քննադատական դիտողություններ հղում են ոչ թե ընդդիմադիրները, այլ` ՀՀԿ խմբակցությունը: Երեւի թե, կոնկրետ հարցերով կոնկրետ ընդդիմադիր կեցվածք դրսեւորելը մեր ընդդիմությունը համարում է մանր-մունր բան: Ընդ որում, եթե Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները հարցադրումներ հնչեցնում են, «Ելքի» ներկայացուցիչները թերեւս որոշել են, որ հարկ է կենտրոնանալ «գաղափարական հակասությունների» վրա: 
Դե, բնականաբար, որպես «գաղափարական ընդդիմություն», առաջ են տանում խմբակցության առաջարկությունը` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Չնայած դեռ ամռանից այդ հարցի շուրջ «ելքիչներից» լսեցինք ամենատարբեր կարծիքները` սկսած Էդմոն Մարուքյանի` դա անհապաղ անելու կոչերով, վերջացրած Արամ Սարգսյանի` չշտապելու տարբերակով եւ Նիկոլ Փաշինյանի լռությունով, այնուամենայնիվ, նստաշրջանից առաջ «Ելք» դաշինքը, տեքստային տարբեր կտորներ մի կերպ իրար կցմցելով, երկնեց ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրենքի նախագիծ: Ինչու ենք ասում կցմցելով, քանզի հիմնավորումների մասով ակնհայտորեն ամեն ինչ գլխառադ են արել` հոգ չտանելով, որ դրանք համոզիչ լինեն: Դե, ավելի վաղ էլ հատուկենտ փողոցների անունների «ապասովետականացման» նախագիծը Երեւանի ավագանու գլխադասային հանձնաժողովի նիստում ջրվելուց հետո նույն «Ելքը» դրա վերաբերյալ հաղորդագրություն հրապարակեց եռօրյա ուշացումով: Այսինքն` հիշեցին, որ պարտավոր են տեր լինել սեփական իսկ առաջարկությանը, որը ամռանը դարձել էր բուռն քննարկումների առարկա: 
Այժմյան նախագիծն էլ բուռն քննարկումների առարկա դարձել է: «Ելքին» բավականին կոշտ քննադատում են ՀՀԿ-ի ներկայացուցիչները, փոքր-ինչ ավելի պասիվ` դաշնակները, իսկ չափված-ձեւված ձեւակերպումներով` Ծառուկյան դաշինքը, այդ թվում եւ Ծառուկյանն անձամբ: Ձեւակերպումների ամբողջ սպեկտորն էլ կա` սկսած այդ նախաձեռնությունը հակապետական որակելուց, վերջացրած ամենամեղմ քննադատությամբ: Ի դեպ, ինքը` «Ելքը», Ծառուկյան դաշինքի մոտեցումներն այդ հարցում համարում է բնական եւ սպասելի, եւ միայն ՀՀԿ-ի պարագայում է հակադարձող ձեւակերպումներ օգտագործում: Երեւի թե ելնում են ոչ թե քննադատական խոսքի էությունից, այլ այն հանգամանքից, որ Ծառուկյան դաշինքը համարվում է ընդդիմություն: «Ելքն» էլ թերեւս «կոշտ» ընդդիմության համբավը պահպանելու գործում պետք է շնորհակալ լինի իշխող կուսակցությանը: Սկզբունքորեն ՀՀԿ-ն կարող էր եւ ոչ թե քննադատել, այլ անտեսել «Ելքի» նախաձեռնությունը, քանզի քվեների հաշվարկի տեսանկյունից նախաձեռնության հաջողության շանսերը զրո են: Բայց, այնուամենայնիվ, քննադատում է: 
«ԿՈՄՖՈՐՏԱՅԻՆ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հաշվով, «Ելքին» կարելի է ինչ-որ տեղ նույնիսկ մի թեթեւ նախանձել: Ունեն զրո պատասխանատվություն, բայց միաժամանակ կարող են լեզվին եկածը հնչեցնել ցանկացած ամբիոնից, պահպանելով հանդերձ բոլոր արտոնությունները, որ նախատեսված են պատգամավորի կարգավիճակի համար: Եթե Ծառուկյան դաշինքը պատասխանատու է գոնե ԱԺ-ում առկա` Սահմանադրության համաձայն իրենց հասած պաշտոնների համար, «Ելքի» պարագայում դա էլ չկա, չնայած կա անսահման հնարավորություն` տրտնջալու, որ բարի կամք չի դրսեւորվել գոնե իրենց էլ տեղավորելու քվոտայի մեջ: 
Բայց, այնուամենայնիվ, կա այն պահը, որը որոշակի լարվածություն ստեղծում է: Բանն այն է, որ իրենց սկանդալային, բայց ձախողման դատապարտված նախաձեռնություններով «ելքիչները» հանդես եկան ԱՄՆ դեսպան Միլսի հետ հանդիպելուց հետո, ընդ որում` դեսպանը բավականին ոչ դիվանագիտական ձեւով իր անթաքույց զորակցությունն է հայտնել: Իսկ քանի որ մեր տարածաշրջանում նույն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ մրցակցությունը հասած է հակամարտության եւ գրեթե առճակատման աստիճանի, այդ բոլոր նրբերանգները ուշադրության առարկա են դառնում: 
Փաստացի կարելի է արձանագրել, որ նույն «Ելքը» կատարում է ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի, այլ ամերիկամետ եւ հակառուսական քարոզչական թիմի գործառույթ: Սկզբունքորեն «վաշինգտոնյան մարզկոմին» էլ կարելի է հասկանալ` եթե ընդդիմադիրները ընդունակ չեն ռեալ գործողության, ապա գոնե թող քարոզչական ճակատին միանան եւ ինչպես կրկնօրինակեն քարոզչամիջոցների աշխատանքը, այնպես էլ լրատվական սնունդով ապահովեն այդ նույն քարոզչամիջոցներին: Առավել եւս, որ նույն «Ելքի» նախաձեռնությունների վերաբերյալ Մոսկվայում էլ «շիրա տվողներ» ու կրքեր բորբոքողներ կան: Զորօրինակ, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, որ ժամանակին փորձել էր քարոզչական հարձակում գործել Գարեգին Նժդեհի կենսագրության վրա, բայց հակահարված ստանալով ե՛ւ հայ, ե՛ւ ռուս գործիչներից, հետ էր քաշվել: Իսկ հիմա «Ելքի»` իրականություն դառնալու զրո շանսեր ունեցող առաջարկությունը այդպիսիների համար հարմար առիթ է... 
Բայց, միաժամանակ եւ նույն «Ելքում» կենտրոնախույս միտումներ կան: Իզուր չէ, որ բարեհաջող «կտուրն են գցում» իրենց իսկ նախընտրական խոստումը` միասնական կուսակցություն դառնալու վերաբերյալ: Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» ըստ էության հանդես է գալիս արմատական ամերիկամետ դիրքերից, Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»` ավելի չափավոր, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը»` ի դեմս Սասուն Միքայելյանի, հնչեցրել է էլ ավելի զգուշավոր մոտեցում: Չպետք է բացառել, որ արդեն 2018-ին «Ելքը» կտրոհվի եւ Մարուքյանը քաղաքական դաշտի այլ հատվածներում առկա արեւմտամետների հետ կկազմի ամերիկամետ կուսակցություն, իսկ մյուսները հարմարավետ կշարունակեն «ընդդիմադիր աշխատել»: Ընդ որում, նույն Մարուքյանին կարող են կցել եւ ձախողակ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով թերեւս համընդհանուր ծաղրի առարկա է, բայց, այնուամենայնիվ, հրավիրված էր ԵԺԿ-ի համաժողովին: 

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Եթե ՀՀԿ-ն աջակցի «Ծառուկյան» դաշինքի ծրագրին` կոալիցիա կազմելու հարցը կքննակվի 

12.09.2017  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Եթե ՀՀԿ-ն աջակցի «Ծառուկյան» դաշինքի ծրագրին` կոալիցիա կազմելու հարցը կքննակվի (Տեսանյութ)

Երեկ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ըստ էության ո՛չ հերքեց, ոչ էլ` հաստատեց, որ ՀՀԿ-ի հետ իրենց դաշինքը կոալիցիա կկազմի:
 ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի փոխնախագահ  ՄԻՔԱՅԵԼ ՄԵՔՈՒՄՅԱՆԸ անդրադառնալով  ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա կազմելու հնարավորություններին, նշեց, որ Խորհրդարանում Գագիկ Ծառուկյանը հստակ շեշտադրումներ է կատարել առ այն, որ այսօրվա ներքաղաքական զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակը  եւ մոտ ապագայում ինչպիսին է լինելու «Ծառուկյան» դաշինքի  մոտեցումները, տրվեցին կոնկրետ գնահատկաններ. «Առաջինը, ինչի մասին խոսվեց, տնտեսական ներկա վիճակի մասին էր, այո մենք ասում ենք, որ մեր ծրագրերի տերն ենք, ունենք 15 կետեր, որոնք վերահաս, անմիջապես իրականացվող կետերն են եւ կան լայն ծրագիր: Կարծում եմ` երկրի զարգացման ճիշտ եւ արդյունավետ ճանապարհը , դա մեր ծրագիրն է: Ինչ վերաբերում է, թե ինչ է կատարվում տնտեսության ոլորտում եւ կառավարության գործունեության մեջ, ասում ենք այո, մեկ-երկու ոլորտում, ինչպես նշեց մեր ղեկվարը կա առաջընթաց` վարկային տոկոսադրույքի է եւ զբոսաշրջիկների մեծ թիվը»,-նշեց  Մ. Մելքումյանը:

Ըստ Միքայել Մելքումյանի բոլորը հարցնում են, եթե կառավարությունն ընդունի իրենց ծրագրի բոլոր կետերը, ապա ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմե՞ն. «Եթե-ով չենք խոսում, Ծառուկյանն ասաց, եթե այդպես հարց լինի, կքննարկենք: Քաղաքականությունը եթե-ով չի լինում, եթե կոալիցիա կազմելու հարցը չի քննարկվում, ի՞նչը հաստատենք կամ մերժեք: Կլինի քննարկում, այդ դեպքում հարցը կլինի արդիական եւ կենսունակ քննարկման համար»,-շեշտեց Միքայել Մելքումյանը:


Անդարդառնալով Հայաստանի`ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելքի» առաջարկին , Մ. Մեքումյանը փաստեց.«Մենք ցանկացած քաղաքական ուժի, հատկապես խորհրդարանական ուժի առաջ քաշած ցանկացած օրինագիծ արժանի է քննարկման: Երբ այդ ամենը պաշտոնապես մտնի շրջանառության մեջ, առաջին իմ հարցադրումը լինելու է` արդյո՞ք կան համարժեք հիմնավորումներ առ այն, թե ինչ ռիսկեր կան, օրինակ քանի հարյուր հազար մարդ է աշխատում Ռուսաստանում , որի արդյունքում ինչ խնդիրներ կառաջանա: Որքա՞ն են ՌԴ-ից եկող տրասֆերները, դրանց հետ ինչ կկատարվի եւ նմանատիպ այլ հարցեր: Եթե այդ նախագծում կան հիմնավոր փաստարկներ, ապա հարցը կքննարկենք, սակայն սա չի նշանակում, որ մեր մոտեցումները կփոխենք, քանի որ մենք կարող ենք քվերակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Մինչեւ չտեսնենք , թե ռիսկներն ինչպես են գնահատվում եւ ապագա ռիսկներն ինչպես են կառավարվում, կարող ենք ասել, որ այդ հարցն իր արդիականությունը չունի»,-եզրափակեց Մ. Մելքումյանը:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА