ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չխաբվե՛նք մոլորեցուցիչի նենգ ստախոսությամբ». Կարինե Եսայան

13.09.2018 00:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Չխաբվե՛նք մոլորեցուցիչի նենգ ստախոսությամբ». Կարինե Եսայան

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ  խիստ մտահոգիչ է համարում «Շողակաթ» հեռուստաընկերության «Տարբերակ» հաղորդաշարով ՀՀ-ում անցումային արդարադատության կիրարկման անհրաժեշտության քարոզչությունը: Նշենք, որ հաղորդման շրջանակում detector.am վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանի եև իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Ղազարյանի հետ քննարկվում էր, թե հիմնավո՞ր են մտավախությունները, որ գործադիր իշխանության հայտարարած անցումային արդարադատության մարմինների ստեղծման դեպքում երկրում քաոս կտիրի: Ինչո՞ւ անցումային արդարադատությունը չի հակասում երկրի սահմանադրությանը եւ ինչպես է այն վերականգնելու հասարակական համերաշխությունը, պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը եւ երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը:

ԱՄՆ-ի հեռացող դեսպանի հայտարարության վտանգավոր տողատակերը

Կ. Եսայանը հիշեցնում է, որ ՀՀ իշխանություններին անցումային արդարադատության ներդրման գործում խորհրդատվական, մասնագիտական եւ իրավական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել վերջերս ՀՀ իշխանությունների հետ հանդիպած Բաց հասարակության հիմնադրամի (Սորոսի հիմնադրամի) ներկայացուցիչները. «Անժխտելի իրողություն է, որ Սորոսի հիմնադրամը հանդիսանում է աշխարհում, նաեւ Հայաստանում, այլասերումների եւ պղծությունների քարոզչության, ԼԳԲՏ անձանց իրավունքների ամրագրման ամենաակտիվ ջատագովներից եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերողներից մեկը»

Քաղաքագետը նաեւ շեշտում է. «Այդ նույն հիմնադրամը վերջերս հայտնի դարձավ նաեւ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի դեմ մի խումբ անձանց կողմից իրականացված տեղեկատվական-քարոզչական ահաբեկչության, եկեղեցու պառակտման, հոգեւոր սպասավորների վարկաբեկման եւ զրպարտությունների տարածման, ինչպես նաեւ եկեղեցու գահակալի նկատմամբ բռնության կիրառման կազմակերպիչներից մեկի դրամաշնորհային ֆինանսավորմամբ»:

«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավարը մեկ անգամ եւս փաստում է, որ Սորոսի հիմնադրամը եւ նմանատիպ այլ կազմակերպություններ իրենց կողմից թիրախավորված անձանց, կազմակերպությունների եւ անգամ պետությունների ոչնչացնում են խաբեության, սուտ խոստումների եւ կեղծ գործարքների միջոցով՝ եթե դա չի հաջողվում իրականացնել ուղղակի ուժի կիրառմամբ:

«Չխաբվե՛նք մոլորեցուցիչի նենգ ստախոսությամբ, քանզի եթե մինչեւ արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չկենանք մեղքին, ապա միանշանակ դատապարտված ենք պարտության ու ոչնչացման մենք եւ մեր ժողովուրդը: Զորանա՛նք Տերով եւ Նրա զորության կարողությունով: Աստծո սպառազինությո՛ւնը հագնենք, որպեսզի կարող լինենք սատանայի հնարքներին հակառակ կենալ: Ամեն», - շեշտում է քաղաքագետը:

ԼԳԲՏ ֆորումի անցկացումը ոչ միայն անընդունելի է, այլեւ` հակասահմանադրական

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հոդվածում հիշատակված հաղորդումը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА