o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

17.09.2018 19:04 ՌԵՏՐՈ
ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնելու է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

16.09.2017  ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ալեքսանդր Լապշինն արձանագրեց այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը, այն, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական, ռասիստական պետություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին  գրառումը՝ նման դիտարկում արեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ոչ միայն հայատյաց, այլեւ առհասարակ հիվանդագին քաղաքականություն է վարում: Լապշինի արձանագրումները պետք է նաեւ որոշակի մեսիջ լինեն միջազգային հանրության համար. էլ չեմ ասում, որ օտարազգի քաղաքացուն ոչ միայն ձերբակալել են, այլեւ ծեծի են ենթարկել, տանջանքների եւ  դա փորձել են ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Սա ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը լիովին հիմնված է ստի եւ կեղծիքի գաղափարախոսության վրա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա համեմատեց Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը երիտթուրքական քաղաքականության հետ՝ ընդգծելով, որ Արցախի  ժողովուրդը պետք է կանգնի իր ինքնապաշտպանական պայքարին, քանի որ Ադրբեջանի հաշվարկներում ոչինչ չի փոխվել:

«Սա արձանագրում է, որ 21-րդ դարում կա մի պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն որտեղ հիմնական գաղափարախոսությունը ռասիզմն ու հակահայկականությունն է»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ տարբեր կառույցներում գործող հայկական պատվիրակությունները  բարձրաձայնելու են Ադրբեջանի նման քաղաքականության մասին:

«Նույնը պատրաստվում ենք անել հոկտեմբերի 12-14-ն անցկացվելիք ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում»- եզրափակեց նա:

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետՙ ՀՀԿ գործարարների շնորհիվ. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Որն է Պուտինի համար ամենակարևոր մարդկային հատկանիշը

16.09.2017  ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

Որն է Պուտինի համար ամենակարևոր մարդկային հատկանիշը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե որն է նրա համար ամենակարևոր մարդկային հատկանիշը, այս մասին գրում է gazeta.ru-ն: 

«Ամենակարևորն ինձ համար հուսալիությունն է», - անկեղծացել է Պուտինը՝ շեշտելով, որ դրանով նա հասկանում է տրված խոստումը կատարելու կարողություն և վստահություն:

Ի դեպ՝ այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Ղրղզստան այցի ժամանակ և առիթից օգտվելով պատմել է, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ որևէ հարցի շուրջ պայմանավորվածության գալն իսկապես բարդ է, սակայն եթե ի վերջո ձեռք է բերվում պայմանավորվածոթյուն՝ ղրղզ գործընկերն անվերապահորեն կատարում է այն մինչև վերջ:

Կաշառքի գործով փաստաբան է կալանավորվել

16.09.2017  ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ

Կաշառքի գործով փաստաբան է կալանավորվել

Կալանավորվել է փաստաբան Գայանե Գալոյանը: Այս տեղեկությունըհաստատել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Փաստաբանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունով քննվող կաշառքի գործի շրջանակներում:Գայանե Գալոյանը փաստաբան է աշխատում արդեն շուրջ 20 տարի

Կաշառքի գործով կալանավորվել է Թեւոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոյի փաստաբանը

16.09.2017  ՔՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

Կաշառքի գործով կալանավորվել է Թեւոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող Իսոյի փաստաբանը

Փաստաբան Գայանե Գալոյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկությունը տեղեկացանք Փաստաբանների պալատից: Վերջինս կալանավորվել է ՀՔԾ-ում կաշառքի փաստով քրեական գործի շրջանակներում: 

Նկատենք, որ կալանավորված փաաստաբանը պաշտպանում էր քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի շահերը և այլ գործերով պաշտպան է:
 

Հունվար-օգոտոսին Հայաստանում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր

16.09.2017  ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հունվար-օգոտոսին Հայաստանում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Ըստ հաշվետվության՝ 2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար:

2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):

2017-ի համար գոևրծադիրը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս: Հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

Սա սիոնիստական-մասոնական դավադրություն է. Ինչ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 տարի առաջ

Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:

ՀՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԸՍՏՈԼՈՐՏՆԵՐԻ 

 ՈԼՈՐՏ 2017թ-ի կատարողականի կանխատեսում 2017թ-ի 8 ամիսների կատարողական %
Աշխատանք և սոցիալական ոլորտ $4,665,318 $1,800,000 39%
Առողջապահություն $41,792,371 $18,700,000 45%
Արդարադատություն $4,729,252 $2,500,000 53%
Բնապահպանություն $4,126,624 $1,400,000 34%
Գյուղատնտեսություն $101,280,000 $22,614,000 22%
Էներգետիկա և բնական պաշարներ $220,235,708 $155,388,141 71%
Պետական գույքի կառավարում $21,523,370 $582,500 3%
Պետական եկամուտներ $7,795,914 $3,200,000 41%
Քաղաքաշինություն $111,502,646 $31,980,000 29%
Քաղաքացիական ավիացիա $1,000,000 $349,720 35%
Կրթություն և գիտություն $18,958,455 $6,650,000 35%
Մշակույթ $1,762,000 $75,300 4%
Սպորտ և երիտասարդություն $7,135,016 $1,500,000 21%
Տարածքային կառավարում և զարգացում $79,190,679 $45,070,000 57%
Տնտեսական զարգացում և ներդրումներ $88,870,134 $42,069,000 47%
Տրանսպորտ, կապ և ՏՏ $119,535,368 $42,040,000 35%
ԸՆԴԱՄԵՆԸ $834,102,855 $375,918,661 45%

Աղյուսակը ներառում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Մասնավոր հատվածի կողմից ներկայումս իրականացվող մի շարք ներդրումային ծրագրեր ներառված չեն աղյուսակում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА