ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր քաղաքական ուժն է քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ գնել

20.09.2018 15:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞ր քաղաքական ուժն է քարոզչության համար ամենաշատ եթերային ժամանակ գնել

 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ ՀՌՀ –ն ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից:

Ըստ այսմ՝  Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության 10.09.2018-17.09.2018թթ. ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից իրավախախտում չի արձանագրել:

Եվ այսպես.  10.09.2018-17.09.2018 ընկած ժամանակահատվածում քարոզչության համար  անվճար հատկացված եթերային ժամանակից ամենաշատն օգտվել են «Լույս» դաշինքն ու «Բարգավաճ Հայաստանը»՝ համապատասխանաբար՝ 21.56 ու 21.00 րոպեով:

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք

Այս ընթացքում ամենաքիչ  անվճար եթարային ժամանակից «Երևանի հանրություն» դաշինքը՝ 5.08 րոպե:

«Իմ քայլը» դաշինքն օգտվել է  10.16 րոպե:

Ամենաշատ վճարովի եթերաժամանակը գնել է « Բարգավաճ Հայաստանը»՝ 743 րոպե 34, «Ժառանգությունը»՝ 150 րոպե 49 վայրկյան, «Իմ քայլը» դաշինքը գնել է 150 րոպե, 40 վայրկյան, «Երևանցիներ» դաշինքը և «Հայքը»-գնել են ՝ 0 ժամ և վայրկյան:

Լրատվական թողարկումներում և այլ հաղորդումներում իրականացված քարոզչության ընդհանուր եթերաժամանակն ըստ կուսակցությունների՝

«Բարգավաճ Հայաստան»-  903.24

«Երևանի հանրության դաշինք»- 646.42

«Երևանցիներ դաշինք»- 956.04

«Ժառանգություն»- 702.46

«Ժողովրդավարական ուղի» -  662.06

«Իմ քայլը դաշինք» - 1,109. 07

«Լույս» դաշինք- 968.38

ՀՅԴ – 624.46

«Հայք», (Հայկազուններ)- 637.49

«Ռեֆորմիստների կուսացություն»- 663.20

ՕԵԿ – 936.50

Սեպտեմբերի 23-ին  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցող քաղաքական  ուժերի՝ անվճար և վճարովի եթերային ժամանակից օգտվելու մանրամասները կարող եք տեսնել այս հղումով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА