ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

<<Դու շատ թանկ վճարեցիր անկախությանդ համար>>.Գ.Գինոսյան

22.09.2018 18:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
<<Դու շատ թանկ վճարեցիր անկախությանդ համար>>.Գ.Գինոսյան

<<Կարին>> ավանդական երգ ու պարի գեղարվեստական ղեկավար ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԸ շնորհավսրել է ՀՀ անկախության տոնը, նշում է, որ անկախության համար համար հայ ազգը վճարեց զրկանքներով եւ տառապանքներով.<<Տեսար Քո զավակներիդ լավագույնների նվիրումն ու ստորների դավաճանությունը, ընկար եւ հառնեցիր, կորցրեցիր եւ գտար, պատերազմ հաղթեցիր, բայց ստիպեցին վաստակված խաղաղությունդ պարտվել, խլեցին, բայց Դու չնկրկեցիր եւ վերաազատագրեցիր, եւ անգամ իշխանավորդ հանձնեց Քո մի պատառն անգամ, Քո վեհ զինվորն այդ առուծախը կանխեց, իշխանավորդ վախեցավ ազատագրել, բայց նվիրյալ զորավարներդ իրենց կյանքի գնով եւ իշխանությանը հակառակվելով Քո բեկորների ազատագրությամբ նախևառաջ Քո արժանապատվությունն ազատագրեցին...

<<Շնորհավոր տոնդ, Հայաստա՝ն, մենք դեռ տեսնելու ենք գերտերության քո ապագան>>.իրանագետ

Դու շատ թանկ վճարեցիր անկախության համար եւ ամենաթանկ վճարումդ Քո զավակներից լավագույնների մարտիրոսությունն էջ  հերոսական, անձնուրաց, բայց նվիրումով եւ համոզմունքով լի նահատակությունը, որից նորանոր վրիճակ եւ նվիրյալ սերունդներ ծնվեցին, ծլեցին, բողբոջեցին, և ավելի վճռական կանգնեցին եւ զինվեցին ու դարձան Քո անկախության եւ արժանապատվության տերն ու պաշտպանը, զինվորն ու զորավարը:

Դարը Քոնն է ազատ ու անկախ Հայաստան, եւ ով Քո դարը կփորձի իր տարվա, կամ օրվա մանրադրամի վերածել ինքն իրեն անպիտան մանրադրամի կվերածի, ինքն իրեն պատմության աղբամանը նետելով....

Դարը Քոնն է իմ Հայաստան, իմ վեհ, ազնվական, իմ արճանապատիվ Հայ ազգ:

Անկախությունը բարձրագույն արժեք է, պետականությունը բացարձակ արծեք, բայց այն ինքնանպատակ չէ, և նա չէ գլխավոր նպատակը, այն ընդամենը միջոց է, միջոց ազգի բնականոն զարգացումն ու անվտանգ կենսագործունեությունն ապահովելու համար....

Անկախությունը, անկախ պետականությունը ընդամենը միջոց են:

Ուրեմն սովորենք ճշգրտորեն եւ իմաստությամբ կիրառել այդ միջոցը, չմոռանալով որ երկու երեք տասնամյակ նույն այդ միջոցը հմտորեն,ստոևությամբ եւ դավաճանաբար կիրառվում էր ազգն իմ աշխարհասփյուռ դարձնելու, արճանապատվությունից զրկելու, մշտապես պատերազմի վտանգի, սարսափի տակ պահելու, եւ ամենաահավորը բնականոն զարգացման փոխարեն նրա հետընթացը հովանավորել, եւ փորձել ընկեցիկ ազգ դարձնել աշխարհի ամենալուսավոր ազգին:

Շնորհավոր տոնդ Հայաստան, վեհ ու լուսավոր Հայ ազգ, եւ երբեք չմոռանաս, որ միայն ու միայն Դու ես Քո ճակատագրի  ճարտարապետն ու շինարարը, արժանապատվության զինվորն ու զորավարը, Քո իմաստության աշակերտն ու հանճարեղ գիտնականը>> ,_ասում է Գ. Գինոսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА