ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

<<Քրիստոնեական երկրում նման արգելքներ չկան, ինչպես Ադրբեջանում է>>. իրանագետ

22.09.2018 19:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
<<Քրիստոնեական երկրում նման արգելքներ չկան, ինչպես Ադրբեջանում է>>. իրանագետ

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ խոսքով՝ այն դեպքում, երբ Ատրպատականի շիայական հոգեւորականությունը բավական հաճախ է անդրադառնում Ադրբեջանական Հանրապետությունում շիա հավատացյալների խնդիրներին, անցյալ շաբաթ դրանց գրեթե բացառիկ անդրադարձ է եղել հենց Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքից։

Ադրբեջանում մզկիթները դրել են խրամատների տեղ

<<Մասնավորապես, Թեհրանի ժամանակավոր ուրբաթօրյա աղոթապետ Քազեմ Սադիղին սպառնալից քննադատություն է հնչեցրել մահմեդական մուհարրամ ամսվա շիայական սգո արարողություններին հավատացյալների մասնակցությունն ամեն կերպ արգելող եւ սահմանափակող Բաքվի բռնապետական վարչակարգի հասցեին, հայտարարելով՝ «Ես Ադրբեջանի կառավարությանը հորդորում եմ հուսեյնական սգավորների հանդեպ զսպվածություն դրսևորել եւ նրանց սրտերի վրա ճնշում չբանեցնել, պայթյունի կհանգեցնի։ Հուսով եմ՝ կլսեն եւ  իմամ Հուսեյնի ճանապարհին իրենց ժողովրդի հետ հաշտության կգան»։ 

Ուշագրավ է նաեւ, որ իրանցի բարձրաստիճան հոգեւորականը, հավանաբար նկատի ունենալով նաեւ Հայաստանի օրինակը, երբ Երեւանի Կապույտ մզկիթում շիա հավատացյալներն ազատորեն կատարում են իրենց բոլոր՝ այդ թվում մուհարրամի սգո ծիսակարգերը, նշել է, թե նույնիսկ քրիստոնեական երկրներում նման արգելքներ, ինչպիսին Ադրբեջանում են, չկան>>,_նշում է իրանագետը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА