ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարինա Սպենդիարովայի հարուստ ժառանգությունը ներկայացվեց հանրությանը

22.09.2018 17:01 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մարինա Սպենդիարովայի հարուստ ժառանգությունը ներկայացվեց հանրությանը

Այսօր, եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում բացվեց «Բազմաշնորհ հայուհին» անվանումով  ցուցահանդեսը, որը նվիրված էր երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։

​​​​​​​Ի՞նչ եղավ «Գարդասիլի» 30 հազար խմբաքանակը. 2019-ին էլի են գնելու (Բացահայտում)

Ցուցահանդեսին ներկայացվեց իր գոյության ամեն վայրկյանը ստեղծագործաբար հարստացրած Մարինա Սպենդիարովայի (1903 Յալթա – 1982 Երևան) կյանքի և գործունեության պատմությունը ցուցահանդեսում ներկայացված է նրա ստեղծագործական ժառանգության ավելի քան 100 լավագույն նմուշների, լուսանկարների, փաստաթղթերի, նամականու, անձնական և այլ իրերի ու հեղինակած գրքերի («Երաժշտի կյանքը»,  «Սպենդիարով», «Ա.Ա. Սպենդիարովի կյանքի և ստեղծագործական գործունեության տարեգրություն») համադրմամբ։

Ի դեպ վերջիններն այցելուն տեղում թերթել-կարդալու հնարավորություն կունենա մինչև ցուցահանդեսի ավարտը՝ նոյեմբերի 1-ը։

«Մարինա Սպենդիարովան իր կյանքի ու գործունեության ընթացքով ապացուցել է լավատես ու հումորով մարդու հաղթող լինելը։ Ինքն այդպիսին էր և բացառիկ օրինակ պատասխանատու և արժանի զավակի, որը չնայած իր անձնական հարուստ կյանքին,  առաջնային կարևորություն է  տվել հոր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության պահպանման ու  հանրահռչակման գործին»,- բացման խոսքում վստահեցրեց Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը։ Իսկ հաստատության առաջին տնօրեն Վլադիլեն Բալյանը ներկաներին պատմեց Մարինա Սպենդիարովայի կյանքից մի քանի ուշագրավ դրվագ և փաստեց. «Չլիներ Մարիա Սպենդիարովան՝ չէր լինի Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Նա էր նախաձեռնողն ու խորհրդատուն»։

Մարինա Սպենդիարովայի կերպարն հնարավորինս ամբողջական ներկայացնելու նպատակով՝ տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի աշխատակիցներն  ուսումնասիրել են բազմաշնորհ հայուհու արխիվը ու բացահայտել բազում հետաքրքրական նյութեր և փաստեր, որոնք ներկայացվում են առաջին անգամ և որոնցից յուրաքանչուրի ավելի նեղ մասնագիտական ուսումնասիրության համար համագործակցության առաջարկ հնչեցրեց տնօրեն՝ Մարինե Օթարյանը։ Մինչ այդ բազմաշնորհ մարդու՝ Մարինա Սպենդիարովայի կյանքի ուշագրավ դրվագներին և ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներին կարող եք ծանոթանալ Լիլիթ Արշակյանի վիզուալ համադրմամբ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА