ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զինծառայող է զոհվել

22.09.2018 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 22-ին ժամը 16:00-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության  պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Տվերում ավտովթարից 12 մարդ է զոհվել

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА