ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կրիշտիանուն անհավանական հաջող ձեռքբերում է «Յուվենտուսի» համար. Ալեգրի

22.09.2018 19:44 ՍՊՈՐՏ
Կրիշտիանուն անհավանական հաջող ձեռքբերում է «Յուվենտուսի» համար. Ալեգրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Ա Սերիայի 5-րդ տուրի՝ «Ֆրոզինոնեի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի օգտակարության մասին.

Պատանեկան Օլիմպիական խաղեր.Յուրի Իսրայելյանն ու Հայկ Բաբայանն անհաջող են մեկնարկել

«Կրիշտիանուն անհավանական հաջող ձեռքբերում է «Յուվենտուսի» համար, ինչը նա ապացուցաում է խաղադաշտում: Սակայն «Յուվենտուսը» Ռոնալդուից կախվածություն չունի: Մենք միշտ Ռոնալդուից մեծ սպասելիքներ ունենք, իսկ նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ: Պետք է պարզապես շարունակենք լավ խաղալ, հաճույք ստանանք խաղադաշտում և գոլեր խփենք: «Վալենսիայի» դեմ Չեմպիոնների լիգայում տոնած հաղթանակն այլևս անցյալում է, և այժմ պետք է կենտրոնանանք առաջիկա խաղի վրա»,- Ալեգրիի խոսքը մեջբերել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ «Ֆրոզինոնե»-«Յուվենտուս» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 23-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА