ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Մուկուչյան, մենք սպասում եմ Ձեր անհապաղ արձագանքին». Նաիրա Զոհրաբյան

22.09.2018 20:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պարոն Մուկուչյան, մենք սպասում եմ Ձեր անհապաղ արձագանքին». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Երեւանի քաղաքապետի թեկնածու ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին: Ն. Զոհրաբյանի պնդմամբ՝ ԸՕ փոփոխություններով զբաղվող ԱԺ աշխատանքային խմբում կառավարությունից լիազորված ներկայացուցիչ, «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոննիսյանը խախտելով Ընտրական օրենսգիրքը՝  քարոզչության համար չնախատեսված օրը՝ լռության օրը, հստակ հակաքարոզչություն է իրականացրել «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ:

ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ Է «ԱՂՎԵՍԻՑ» «ՊՈՉԻ» ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՐԵԼ

«Դանիել Իոննիսյանն ասել է, թե ԲՀԿ-ի երեկ իրականացրած ֆլեշմոբի ժամանակ խախտվել է Հարկային օրենսգրքի  33-րդ հոդվածի այսինչ կետը, եւ մենք ֆլեշմոբ անելուց  ինչ-որ պետական տուրք չենք մուծել: Պարոն Մուկուչյան, մենք սպասում եմ ձեր անհապաղ արձագանքին: Եթե Դուք շարունակելու եք ցուցաբերել անգործություն եւ չեք արձագանքելու, երկուշաբթի օրը «Բարգավաճ Հայաստանը» 27 պատգամավորական ստորագրությամբ ստեծղելու է քննիչ հանձնաժողով՝ անձամբ Ձեր գործունեությունը քննելու համար», - շեշտում է Ն. Զոհրաբյանը:

ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահը նաեւ նշում է, որ իր հետ զրույից ժամանակ, ըստ էության, ԿԸՀ նախագահն ասել է, որ Դանիել Իոննիսյանի գործողություններն օրենքից դուրս են. «Հիմա ինչո՞ւ չեք արձագանքում: Ավելին ասեմ՝ Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության բոլոր դեսպաններին արդեն ուղարկել եմ այս ահազանգը, եւ նրանք տեղեկացված են , որ ԲՀԿ-ի հանդեպ  սկսվել է հստակ քաղաքական հետապնդման  գործընթաց»:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ Ն. Զոհրաբյանն ընդգծում է. «12 օր շարունակ ոստիկանապետը հանձնարարեց բոլորին գտնել գոնե մեկին, ով «Բարգավաճ Հայաստանի» անունից ընտրական կաշառք է բաժանում, 12 օր ոչինչ չի գտնվել եւ չի էլ գտնվելու այն պարզ պատճառով, որ ընտրակաշառք չկա եւ չի լինելու: Ի դեպ, նաեւ պահանջում ենք ոստիկանապետից հստակ քրեական գործեր հարուցել կեղծ մատնության հոդվածով, որովհետեւ այս օրերին կեղծ մատնությամբ բազմաթիվ անձինք կազմալուծել են ԲՀԿ-ի աշխատանքը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА