ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

22.09.2018 21:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաեւ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն:

«Ես կողմնակից եմ ՀՀԿ-ի ինքնամաքրմանը». Սուքիաս Ավետիսյան

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված ընտրացուցակների հետ եւ մեկ ահազանգ՝ կապված Ոստիկանության բաժին բերման ենթարկելու հետ:

Վերջին ահազանգը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։ Նրա հաղորդման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА