ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախընտրական ամենից շատ գումար ծախսել է «Իմ քայլը» դաշինքը (Տեսանյութ)

23.09.2018 22:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նախընտրական  ամենից շատ գումար  ծախսել է «Իմ քայլը» դաշինքը (Տեսանյութ)

Կուսակցությունների և դաշինքների ծախսերը ներկայացրեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

Որ քաղաքական ուժերին կհաջողվի հայտնվել նոր խորհրդարանում

Նա նշեց, որ կուսակցությունները և դաշինքները համապատասխան կարգով հաշիվներ են բացել ԿԲ-ում իրենց նախընտրական հիմնադրամների համար: Նա հրապարակեց հայտարարագրերը՝ ներկայացված քաղաքական ուժերի կողմից:

Այսպես, «Բարգավաճ Հայաստանը» իր հիմնադրամի հաշվին է փոխանցել 58,9 միլիոն դրամ: Կուսակցությունն այդ գումարից ծախսել է 17,9 միլիոն դրամ:

«Իմ քայլը» դաշինքի միջոցները կազմել են 40 միլիոն դրամ: Դաշինքը ծախսել է 39,6 միլիոն դրամ:

«Երկիր ծիրանի» կուսակցությունը փոխանցել է 2,2 միլիոն դրամ, ծախսել 172 հազար դրամ:

«Ժառանգություն» կուսակցության միջոցները կազմել են 7 միլիոն դրամ: Դրանից ծախսվել է 6,8 միլիոն դրամ:

«Լույս» դաշինքը հայտարարագրել է 8,3 միլիոն դրամ, դրանից ծախսվել է 6,3 միլիոն դրամ:

ՀՅԴ կուսակցությունն իր հաշվին ուղղորդել է 2 միլիոն դրամ, որից ծախսել է 1,7 միլիոնը:

«Ռեֆորմիստները» ԿԲ են փոխանցել 3,4 միլիոն դրամ, որից ծախսել են 2,8 միլիոն դրամ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացրել է 5 մլն 500 հազար դրամ, որից ծախսել է 5 մլն 441 հազար դրամը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացրել է համեստ 250 հազար դրամ, որից ծախսել է 249 հազար դրամը:

«Երևանի հանրությունը» ներկայացրել է 1միլիոն 600 հազար դրամ, որից ծախսել է մոտ 1 միլիոնը:

«Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը մուծումներ և ծախսեր չի կատարել: Նույն իրավիճակում է «Հայք» դաշինքը:

Ինչպես նշեց Բաբիկյանը, տվյալները վերջնական չեն, քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն ևս մեկ հայտարարագիր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА