ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

24.09.2018 02:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

256 ընտրատեղամասերում կատարված նախնական հաշվարկների արդյունքում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 155 հազար 46 ձայն կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ձայների 80.81 տոկոսը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 13 հազար 892 ձայն կամ ձայների 7.15 տոկոսը: «Լույս» դաշինքը հավաքել է 9 հազար 824 ձայն կամ ձայների 5.06 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերից մի քանիսի հավաքած ձայները գերազանցում են 1 տոկոսը, իսկ մնացածի ձայները նույնիսկ մեկ տոկոսի չի հասնում:

Որ քաղաքական ուժերին կհաջողվի հայտնվել նոր խորհրդարանում

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 848 հազար 343 քաղաքացի, որից մասնակցել է ընդամենը 370 323-ը կամ շուրջ 43 տոկոսը: Ի դեպ, Երեւանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 6% է, դաշինքների դեպքում՝ 8 %: Երեւանի ավագանին պետք է ձեւավորվի առնվազն 3 քաղաքական ուժից եւ եթե ընտրական շեմը հաղթահարում է 2 ուժ, ապա երրորդը կլինի այն կուսակցությունը կամ դաշինքը, որի օգտին առավելագույն կողմ քվեարկած ձայներ կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նախնական արդյուքներին առցանց հետեւելու համար այցելեք http://www.elections.am/flash/yerevan/default.aspx հասցեով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА