o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ են խոսել վարչապետի կինն ու կառավարության աշխատակազմի նախկին աշխատակիցը

27.09.2018 16:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ի՞նչ են խոսել վարչապետի կինն ու կառավարության աշխատակազմի նախկին աշխատակիցը

Մինչ սոցցանցերում ֆեյքերի բանակը գործի է անցել ու ամենավերջին խոսքերով քննադատում է ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին աշխատակից ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, որը բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, կառավարության ղեկավարի կինն անձամբ է զանգահարել եւ զրուցել բաց նամակի հեղինակի հետ: Այս մասին տեղեկացնում է Նարե Գրիգորյանն ու մանրամասնում. «Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին եւ ասաց,որ կարող է օգնել  թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի եւ ասացի, որ կմտածեմ ու իրեն տեղյակ կպահեմ:

Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել

Հիշեցնենք, որ Նարե Գրիգորյանի պնդմամբ՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ պատճառաբանությամբ, որ նա ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել եւ այդ մասին տեղյակ էր պահել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Ն. Գրիգորյանը Աննա Հակոբյանին ուղղված նամակում մասնավորապես ընդգծել էր. «Տիկին Հակոբյան, սիրելի Աննա, մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան եւ այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա:
Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում եւ մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված ենԻնձ, իհարկե, Նիկոլն այլեւս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միեւնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած եւ պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА