o C     05. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակն է, որ Ֆրանսիական մշակույթը ներկայացնեք հայերին»

06.10.2018 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ժամանակն է, որ Ֆրանսիական մշակույթը ներկայացնեք հայերին»

Ֆրանսիայում գործող Սաթե-Աթղը թատերական միությունը  ՀՀ Մշակույթի նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Լյոնի Մետրոպոլի, Իրապա պլատֆորմի  և Օվերն -Ռոն Ալպի հետ համատեղ Հայաստանում կներկայացնեն  Յասմինա Ռեզյանի դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարք:

Բա ու՞ր մնաց նրանց (Արցախի առաջատար ընդդիմադիրների) թափանցիկությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիական մշակույթը. Արմեն Աշոտյան

Լրագրողներ հետ հանդիպման ժամանակ Սաթե-Աթղը թատերական միություն նախագահ Սաթէ Խաչատրյանը  բացատրեց, թե ինչու է ընտրել հենց Յասմինա  Ռեզյանի դրամատուրգիան. «Նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ֆրանսիացի հեղինակ, բայց լինելով թատրոնի մարդ, թե՛ գործնականում, թե՛ տեսականորեն, ինձ հետաքրքրեց  նա, ով կարող է բոլորիս համար հետաքրքիր լինել: Ֆրանսիացի ժամանակակիցներց  Յասմինա  Ռեզյանը ամենաշատ բեմադրված և թարգմանված հեղինակն է»,- ասաց բեմադրիչն ու հավելեց, որ ժամանակն է հայ հանդիսականին ներկայացնեն ֆրանսիական մշակույթը. «Մեր թատերական միությունը,  անկախ մեզնից որդեգրեց մի քաղաքականություն` բեմադրել հայկական հեքիաթներ ֆրանսիացիների համար, ընտրելով Հովհաննես Թումանյանի հեքիաթները, ինչպես նաև «Սասնա Ծռերը»: Հիմա  արդեն ժամանակն է Ֆրանսիական մշակույթը ներկայացնեք հայերին, չնայած, արդեն երկրորդ անգամն ենք հանդես գալիս հայ հանդիսականի առաջ, առաջինը` Արթուր Ադամովի պիեսներին էր` դասախոսությունների շարքով: Այս անգամ ֆրանսիական գրականությունն ենք ներկայացնում: Որպես միջոցառման գլխավոր պիես Տիկիկային թատրոնում ներկայացնելու ենք «Սպանդի Աստվածը» ներկայացումը հայ դերասանների մասնակցությամբ: Ներկայացումներ Լինելու են և ֆրանսերեն և հայերեն թարգմանություններով»: 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի բաժնի պատասխանատու Ալեքս Բորտոլան էլ նախ ցավակցեց  երկու երկրների ժողովուրդներին` Շառլ Ազնավուր մահվան կապակցությամբ, ապա անդրադառնալով մշակութային համատեղ ծրագրերին շեշտեց. «Սա առիթ է, որ հայերը և ֆրանսիացիները իրենց կապը պահեն անկախ ամեն ինչից»:

Ֆ­րան­կո­ֆո­նի­այի Գա­գաթ­նա­ժո­ղո­վի շր­ջա­նակ­նե­րում «­Սա­թէ-Աթ­ղը» թա­տե­րա­կան մի­ու­թյու­նը նպա­տակ ու­նի հայ ըն­թեր­ցո­ղին և հան­դի­սա­տե­սին ճա­նա­չե­լի դարձ­նել ֆրան­սի­ա­ցի ժա­մա­նա­կա­կից նշա­նա­վոր դրա­մա­տուրգ Յաս­մի­նա Ռե­զայի թատ­րոնն ու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Ռե­զան աշ­խար­հում ա­մե­նա­շա­տը թարգ­ման­ված և բե­մադր­ված ժա­մա­նա­կա­կից ֆրան­սի­ա­ցի դրա­մա­տուրգ­նե­րից է, ով, դժ­բախ­տա­բար, գրե­թե հայտ­նի չէ ո­՛չ հայ ըն­թեր­ցո­ղին, և ո­՛չ է­լ՝ հայ հան­դի­սա­տե­սին:

Սամասուդի» ու «ռազբորկաների» «մշակույթը» պետք է բացառել. «Փաստ

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА