o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամալ Քլունին բաց է թողել արքայադուստր Եվգենյայի հարսանիքը կանանց համաժողովում ելույթ ունենալու համար

13.10.2018 21:57 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ամալ Քլունին բաց է թողել արքայադուստր Եվգենյայի հարսանիքը կանանց համաժողովում ելույթ ունենալու համար

Մեծ Բրիտանիայի թագուհու թոռան՝ Յորքի արքայադուստր Եվգենյայի հարսանեկան արարողությանը մասնակցելու փոխարեն Ամալ Քլունին ներկա է գտնվել կանանց համաժողովին՝ հզոր ելույթ ունենալով՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Քլունին Փենսիլվանիայում անցկացվող համաժողովում գլխավոր բանախոսն էր, որտեղ ելույթ ունենալով հայտնի իրավապաշտպանն օգտվել է առիթից և կշտամբել նախագահ Թրամփին Սենատում դատավորի դեմ վկայություն տված Քրիստին Ֆորդին ծաղրելու համար:

«Վերապրողները յուրաքանչյուր երկրում պետք է հնարավորություն ունենան նայելու իրենց հանդեպ բռնություն կիրառած անձանց աչքերին և պատմելու իրենց պատմությունը: Դա նշանակում է, որ ցանկացած երկրի նախագահ չպետք է հրապարակավ ծաղրի մի կնոջ, ով խիզախորեն խոսում է իրեն շահագործելու մասին», - ասել է Քլունին համաժողովում:

Ինչո՞ւ են տղամարդիկ լքում «լավ» կանանց․ երեք գաղտնի պատճառ



Հոկտեմբերի 3-ին Թրամփը, Միսիսիպիում ելույթ ունենալիս ծաղրել էր Ֆորդին՝ նմանակելով նրա անկարողությունը պատասխանելու հարցին, թե ինչպես է վերջինս կարողացել հեռանալ խնջույքից, որի ժամանակ իբրև սեռական բռնության է ենթարկվել:  

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА