ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես կողմնակից եմ ՀՀԿ-ի ինքնամաքրմանը». Սուքիաս Ավետիսյան

16.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ես կողմնակից եմ ՀՀԿ-ի ինքնամաքրմանը». Սուքիաս Ավետիսյան

ՀՀ ներքաղաքական կյանքում, հատկապես ՀՀԿ-ում տեղի ունեցող զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ նախորդ` հինգերորդ գումարման Շիրակի մարզից ընտրված ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

«Վաղն էլ նույն անգետները կառաջարկեն Գիտությունների ազգային ակադեմիան միացնել Ջրմուղի հետ»

«ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՅԴՊԵՍ ՇԱՏ ԱՐԱԳ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՎԵԼԸ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ»

– Պարոն Ավետիսյան, ԱԺ ՀՀԿ խմբակցությունից 18 պատգամավոր, խմբակցությունից անկախ, շտապեցին ստորագրել, որ համաձայն են, որպեսզի դեկտեմբերին կայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, 4 պատգամավոր էլ առանձին հայտարարությամբ հանդես եկան: Ինչպե՞ս եք վերաբերվում նման կերպ քաղաքական թիմը կամաց-կամաց լքելու փորձերին:

– Ճիշտն ասած, չէի համարի, թե դրանով լքեցին թիմը: Բայց եթե մտածում են, որ պետք է թիմը լքեն, ամեն մարդ ինքն է որոշում` ինչ է անում: Իսկ ովքեր ընդամենը տեսակետ են արտահայտել, սա այլ հարց է: Ամեն դեպքում, որոշ մարդկանց այդպես շատ արագ կերպարանափոխվելը չեմ ընդունում, հատկապես նրանց, ովքեր կուսակցության անդամ են: Բոլորն էլ կարող են իրենց տեսակետն արտահայտել, խնդիր չեմ տեսնում, բայց թիմը լքելն ինձ համար անհասկանալի է:

– Ժամանակը ցույց տվեց, որ Շիրակի մարզից ընտրված պատգամավորները` նախ Ֆելիքս Ցոլակյանը, ապա նաեւ հիմա Մարտուն Գրիգորյանը վերցրին ՀՀԿ-ական մանդատը, բայց, ըստ իրավիճակի, այրեցին կամուրջները ՀՀԿ խմբակցության հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ամեն մարդ իր կարծիքն ունի, համենայնդեպս, ո՛չ Ֆելիքս Ցոլակյանը, ո՛չ Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ անդամ երբեք չեն էլ եղել:

Բայց ՀՀԿ-ի շնորհիվ են հայտնվել խորհրդարանում...

– Համապետական ցուցակում են եղել, այդ ցուցակում շատ մարդիկ են եղել: Ամեն դեպքում, իրենց որոշումն է: Էլի եմ ասում` մարդը եթե ՀՀԿ անդամ չի եղել, չեմ կարող որեւիցե բան ասել: Իմ խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք երկար ժամանակ ՀՀԿ անդամ են եղել եւ հիմա փորձում են այս օրերին կուսակցությունը լքել: Ովքեր կուսակցության անդամ չեն, բնական է, որ ինչ-որ մի թիմի հետ պետք է ընտրությունններին գնային, ընդ որում` Ֆելքիս Ցոլակյանն ու Մարտուն Գրիգորյանը բավականին ձայներ բերել են ՀՀԿ-ի համար: Այնպես որ, սա նորմալ եմ համարում:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ ՃԻՇՏ ԷՐ, ԹԵ` ՈՉ»

– Անդրադառնանք նաեւ նոր կառավարությանը: Ինչպե՞ս կգնահատեք նոր իշխանության գործունեությունը:

– Պետք է արված գործը տեսնենք, որ կարծիք կազմենք: Ինձ համար դեռ վաղ է կոնկրետ ռազմավարական ծրագրերի հետ կապված ինչ-որ կարծիք կամ գնահատական տալ: Մարդիկ որոշակի փոփոխությունների ակնկալիքներ ունեն, եւ ժամանակը ցույց կտա, թե որքանով են դրանք արդարացվել:

Ձերբակալվել են Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակիցներ

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով որոշել է դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ձեզ համար ընդունելի՞ է:

– Ըստ իս, պետք էր ժամանակ` ընտրություններին նախապատրաստվելու համար, եւ սա վերաբերում է բոլորին, որովհետեւ եթե նախկինում ժամկետ էր ֆիքսված, ուրեմն` պետք էր բոլորն էլ այդ ժամկետներով փորձեին առաջնորդվել: Բայց հիմա որոշել են, որ շուտ պետք է անցկացնեն, ընտրությունների արդյունքը ցույց կտա դեկտեմբերին անցկացնելը ճիշտ էր, թե` ոչ:

– Ունենալով օրենսդրական աշխատանքի մեծ փորձ` Դուք ինչպե՞ս կվարվեիք` կմիանայի՞ք այն 18 ՀՀԿ-ական պատգամավորների խմբին, ովքեր ստորագրել են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու ցանկության տակ:

– Խումբ հասկացողությունն այստեղ հարաբերական է, որովհետեւ ՀՀԿ-ականների մեծ մասը կողմնակից են քննարկումներին, այլ ոչ թե հապշտապ որոշումներ կայացնելուն: Պետք է լինեն քննարկումներ, որի արդյունքում երկխոսություն կստացվեր, եւ մեկը մյուսին կհամոզեր, ես դրան եմ կողմնակից: Այսինքն` լինեն հստակ պայմանավորվածություններ, որին կհաջորդեն քայլեր: Չեմ կարծում, որ քաղաքական դաշտում նման լարվածություններով ընտրությունների գնալը ճիշտ է: Բնական է, ամեն մեկն իր տեսակետն ունի, բայց պետք է մտածենք ընդհանուր ճիշտ ընտրություններ կազմակերպելու մասին, որպեսզի դրանից հետո` չլինի այնպես, որ որեւիցե մի քաղաքական ուժ ասի` ընտրությունները հապշտապ էին կամ ընտրությունները լավ չեն անցկացվել եւ այլն: Մենք արդեն հոգնել ենք ամեն անգամ ընտրություններից հետո` էլի խոսել ընտրությունների մասին: Բոլորիս է պետք, որ այս ընտրությունները, անկախ նրանից, երբ կկայանա, լինի այնպես, որ որեւիցե մեկն ինչ-որ ձեւով չփորձի ստվեր գցել դրա արդյունքների վրա:

«ՇԱՏ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ, ԵՎ ՀՀԿ-Ն ԻՐ ԿՈՐԻԶՈՎ ԿՄՆԱ»

– Ըստ Ձեզ` ՀՀԿ-ն ի վիճակի՞ է եւ պե՞տք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այն տեղի ունենա դեկտեմբերին:

– Սա դեռ քննարկումների կարիք ունի, բայց, ըստ իս, կարող է մասնակցել: Իհարկե,« քանակով շատ մեծ էր ՀՀԿ-ն, բայց բոլորս էլ լավ հասկանում ենք, որ տարիների ընթացքում շատ-շատերը մտել էին կուսակցություն, որովհետեւ ակնկալիքներ ունեին: Կարծում եմ` այդ շատ ակնկալիքներ ունեցողները դուրս կգան, եւ ՀՀԿ-ն, նախնական ինչի համար, որ ստեղծվել էր, իր կորիզով կմնա:

Իսկ մի՞թե ՀՀԿ-ի ժամանակներում էլ տեղական իշխանիկները հենց նույն մեթոդներով չէին գործում

– Կարծում եք` այդ շատ ակնկալիքներ ունեցողները սկսելու են տարբեր քաղաքական ճամբարներո՞ւմ տեղավորվել:

– Գիտեք, ես կողմնակից եմ ՀՀԿ-ի ինքնամաքրմանը: Իսկ այդ տարբեր քաղաքական ճամբար հասկացողությունն էլ հարաբերական է, բնական է, որ մարդիկ կլինեն, որ կփորձեն նաեւ այլ քաղաքական ուժերի մոտ հանգրվանել, բացառված չէ:

– Այսօր ի՞նչ իրավիճակ է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում:

– Վաղուց իմ կարծիքն արդեն ասել եմ մարզային կառույցի, հատկապես ղեկավարության վերաբերյալ: Իմ կարծիքը չի փոխվել, այն բացասական է մարզային կառույցի ղեկավարության նկատմամբ եւ տարիների ընթացքում երբեք էլ չեմ թաքցրել: Իսկ թե ՀՀԿ կառույցներն ինչ ձեւով պետք է այսօր մոբիլիզացնել, ապագայի քննարկումները ցույց կտան:

– Ի դեպ, տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Դուք նեղացած եք ՀՀԿ-ից, որ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավորների շարքում չհայտնվեցիք: Ի՞նչ հարաբերություններ են հիմա կուսակցությունում:

– Ի՞նչ նեղացվածության մասին է խոսքը: Ինձ համար անհասկանալի է, նման բան ինձ մոտ երբեւիցե չի եղել եւ չի էլ կարող լինել: Ես ՀՀԿ-ին անդամակացել եմ ոչ թե ինչ-որ ակնկալիքով, այլ այն ժամանակ, երբ արդեն պատգամավոր եմ եղել, հետո նոր եմ որոշել անդամակցել` 1997 թ.-ի վերջին էր: Ընդ որում` այդ ժամանակ գիտեք, թե ովքեր էին կուսակցությունում, եւ ինչպիսի մարդիկ կային: Ես այն կուսակցականներից եմ, ովքեր ակնկալիքներ չեն ունեցել, որ հիմա էլ մտածեմ, թե ակնկալիքներս չարդարացվեցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА