ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՎԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌՈՂՋ ՊԱՅՔԱՐԸ

16.10.2018 21:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՎԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌՈՂՋ ՊԱՅՔԱՐԸ

Հոկտեմբերի 21-ին հայաստանյան մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, այդ թվում` Արմավիր քաղաքում, որտեղ թեկնածուները չորսն են: Մեր զրուցակիցն է քաղաքապետի թեկնածու ՍԵՎԱԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով մասնագիտությամբ իրավաբան է: 2005 - 2009թթ. ընտրվել է Արմավիր քաղաքի ավագանու անդամ: Նշենք նաեւ, որ Ս. Մինասյանը երկրորդ անգամն է իր մասնակցությունը ցուցաբերում քաղաքապետի ընտրությանը եւ 2011 թվականին ստացել է 5806 ձայն, անկուսակցական է:

Տարբեր վարչական շրջաններում տարբեր շինություններ սպասում են ապամոնտաժվելու իրենց հերթին. Քաղաքապետարան

- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին:

- Շատ նորմալ, որովհետեւ ինձ համար ողջունելի է յուրաքանչյուր առողջ պայքար:

- Ինչպե՞ս եք պատկերացնում քաղաքի սահմանափակ բյուջեի հնարավորությունները:

- Նախկինում լինելով ավագանու անդամ` քաջատեղյակ եմ բյուջեի հնարավորություններին եւ քաղաքի խնդիրներին, հավաստիացնում եմ, որ բյուջեի նպատակային եւ արդյունավետ օգտագործումը կբերի առաջացած խնդիրների զգալի մասի լուծման, միաժամանակ իմ ծրագրով նախատեսում եմ բյուջեի համալրման համար այլ աղբյուրներ:

- Ձեր կարծիքով` համայնքապետի կուսակցական կամ անկուսակցական լինելը օգնո՞ւմ է իր աշխատանքում, թե` խոչընդոտում:

- Ես համոզված եմ, որ կուսակցական համայնքապետը ստիպված է լինելու աշխատել իր կուսակցական թիմի շահերից ելնելով, իսկ ես չեմ պատրաստվում մեկ շերտի կամ խավի ներկայացուցիչ-համայնքապետ լինել քաղաքում: Այս ընտրություններում հաղթելու դեպքում ես դառնում եմ բոլոր քաղաքացիների համայնքապետը` անկախ կուսակցական պատկանելությունից:

- Ինչպես տեղյակ ենք Արմավիր քաղաք-համայնքի համար կարեւորագույն խնդիրն է խմելու ջրի բացակայությունը: Արդյոք ընդգրկվա՞ծ է այս խնդրի լուծումը Ձեր առաջիկա նախագծերում:

- Այո, ցավոք, Դուք իրավացի եք, Արմավիր քաղաքում դա լրջագույն խնդիր է, քաղաքի մատակարարվող ջրի որակը լրջագույն առողջական պրոբլեմներ է առաջացնում,  բավական է, որ ջրի կոշտությունը գերազանցում է թույլատրելի սահմանները մոտ 20 անգամ: Առողջական խնդիրներից զատ բնակչությունը ստիպված կանգնում է ֆինանսական ծախսերի առաջ: «Վեոլիա ջուր» ջրամատակարար կազմակերպության մատակարարած ջրի վարձից բացի մեր քաղաքի բնակչությունը իր գրպանից վճարում է խմելու ջուր գնելու համար շուրջ 40,000,000-50,000,000 դրամ ամսական կտրվածքով: 

Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА