ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԻՉ ԴԱՐԴ ՈՒՆԵՐ, ՀԻՄԱ ԷԼª ՄԱՐՈՒԹՅԱՆԸ

16.10.2018 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔԻՉ ԴԱՐԴ ՈՒՆԵՐ, ՀԻՄԱ ԷԼª ՄԱՐՈՒԹՅԱՆԸ

Մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը դեռ հազիվ զբաղեցրած Հայկ Մարությանը հասցրեց հանդես գալ միանգամից մի քանի «ինքնախոստովանական» հայտարարություններով: Այդ թվում՝ խոսեց տրանսպորտի սակագներից, «կարմիր գծերից» եւ այլն:

ԷԺԱՆ ՇՈՈՒՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՂԲԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ

 

ՀԱՅԿՈՅԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է

Հիշեցնենք, տրանսպորտի հետ կապված նորաթուխ քաղաքապետն այս մտքերը հայտնեց. «5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտից, սա ինչ-որ տեղ զարմանալի է: Էն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք` մի թանկացրեք, իսկ հիմա, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտիվ չէ: Ինձ թվում է, որ նախկին իշխանությունները վախենում էին տրանսպորտի գինը բարձրացնել, որ նոր ալիք չբարձրանա բողոքի: Բայց միգուցե գինը օբյեկտիվորեն բարձրացնելու տեղ կա: Բայց շատ կարեւոր է, որ պետք է փոխվի տրանսպորտային միջոցները...»: Ճիշտ է, շատ չանցած, երբ զայրույթի առիթ բարձրացավ ու, հավանաբար, վերեւներից էլ սաստեցին, թե այդ ինչ ես խոսում, Մարությանը փորձեց արդարանալ, թե՝ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես եւ 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար»: Բայց դա արդեն բան չի փոխում: Հաջորդ հայտարարությունն էլ «կարմիր գծերի» մասին էր: Հիշեցնենք, անգամ Փաշինյանն էր ընդդիմադիր ժամանակներում «կարմիր գծերը» համարում ժողովրդին թալանելու միջոցներից մեկը: Ճիշտ է, երբ դառավ վարչապետ, «կարմիր գծերը» մի բան էլ թարմացան, բայց Փաշինյանը գոնե խուսափում էր պաշտոնապես ասել, թե արդեն դեմ չէ դրանց: Իսկ ահա Մարությանը չտիրապետեց լեզվին, թե. ««Կարմիր գծերի» եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե, եւ ինչ-որ խնդիրներ են լուծվում դրանով: Դուք համաձա՞յն եք, էդ «կարմիր գծերը» հանենք, գումարները չհավաքենք եւ այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք... Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք «կարմիր գծերը» հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկապարտեզ քիչ ենք վերանորոգելու...»: Կարճ ասած՝ ամենաիսկական շանտաժն է՝ «կարմիր գիծ» չեղավ, մանկապարտեզները չեն նորոգվի: Այլ բան, որ «կարմիր գծերին» եւ տրանսպորտի թանկացմանը շանտաժային տոնայնություն տալով, թե քաղաքացիներ ջան, եթե չվճարեք, ո՛չ տրանսպորտ կունենաք եւ ո՛չ էլ՝ նորմալ մանկապարտեզ, նորաթուխ քաղաքապետը միանգամից մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց: Նախ այն առումով, որ նման մոտեցումից միանգամից մեկ պարզ հարց է ծագում՝ բա այդ դեպքում էլ ինչի՞ համար է քաղաքապետարանը, եթե պետք է ժողովրդին կլպելու հաշվին մանկապարտեզ ու տրանսպորտ պահի, ձեռքի հետ էլ սպառնա՝ փող չտվեցիք, չեք ունենա: Եթե պետք է ամեն ինչ ապահովվի առանց այն էլ կլպված մարդկանց չունեցած վերջին վերնաշապիկն էլ վրաներից հանելով, այդ դեպքում էլ ինչո՞ւ էր պետք ինչ-որ բան փոխել: Այսինքն, մարդկանց հիշողություններում դեռ շատ թարմ է «հեղափոխական» այն կոչերը, որ պետք է հներին հեռացնել, նորերին տալ իշխանությունը, որ ժողովուրդն էլ կարողանա լավ ապրել: Ու եթե հիմա պարզվում է, որ առնվազն կլպելու հարցում բան չի փոխվելու, էլ ո՞ւր մնացին այն ճոխ խոստումները: Հաջորդը. բայց չէ՞ որ լավ քաղաքապետարանի ֆունկցիան միանգամայն հակառակն է՝ ոչ թե՝ «չվճարեցիք՝ չեք ունենա» քաղաքականությունը, այլ քաղաքացիներին չկլպելու միջոցով անհրաժեշտով ապահովելը: Այն է, մասնավորապես տրանսպորտը կարող է նորմալ լինել՝ առանց մարդկանց թալանելու: Ի՞նչ է պետք դրա համար. պարզապես քաղաքապետարանը պետք է կարողանա առկա սակագնին համահունչ ներդրումներ ներգրավել, ու հարցը միանգամից կլուծվի: Աղբյուրն էլ հուշենք. շատ է խոսվել գծատերերի ինստիտուտի մասին, այսինքն, որ համապատասխան «տանիք» ունեցող գծատերերը տրանսպորտի հաշվին հսկայական շահույթներ են գրպանում, արդյունքում՝ վարորդներին կոպեկներ վճարելով, քաղաքացիների համար էլ նվազագույն հարմարություններ ապահովելով: Եվ, ամենակարեւորը, մայրաքաղաքը սպասարկվում է հիմնականում «մարշրուտնիներով», մինչդեռ դրանց փոխարինումը խոշոր տրանսպորտով կապահովի ինչպես ինքնարժեքի նվազեցում, այնպես էլ անհամեմատ ավելի բարձրորակ սպասարկում: Իսկ դա հուշում է՝ քաղաքապետարանը պարզապես պարտավոր է կտրուկ հրաժարվել գծատերերի ինստիտուտից, ստեղծել ուղեւորափոխադրումների նորմալ սխեմա՝ հիմնված խոշոր տրանսպորտի եւ մրցակցային երթուղիների վրա, ու միանգամից շատ անլուծելի խնդիրներ կլուծվեն: Սակայն նշված մեխանիզմի համար մեկ պարզագույն անհրաժեշտություն կա՝ ներդրումների ներգրավում: Այ, հենց սա է նոր քաղաքապետարանի ամենամեծ մտահոգությունը: Ընտրվելիս խոստացել են ներդրումային հեղեղներ, իսկ գործնականում, բոլորն են հասկանում, որ անգամ միջին ապագայում դա անլուծելի խնդիր է: Իսկ եթե առանց ներդրումների ոչնչացնեն նաեւ գծատերերի ինստիտուտը, պարզ է, որ անմիջապես մայրաքաղաքն ուղեւորափոխադրումների առումով կհայտնվի կոլապսային իրավիճակում: Իսկ եթե գծատերերի եւ «մարշրուտնիների» հին ու բարի համակարգի հետ գնան թեկուզեւ հարկադրված գործարքի, պետք է հաշվի առնեն, որ 100 դրամ սակագնով այդ համակարգը պարզապես ի զորու չէ գործունեությունը շարունակել: Շատ երթուղիներ ոչ եկամտաբերության պատճառով արդեն իսկ փակվել են, շատերն այդ ուղու վրա են: Իսկ քիչ թե շատ եկամտաբեր երթուղիներում էլ մեքենաների մաշվածությունն արդեն այն աստիճանի է հասել, որ առանց ծավալուն փոփոխությունների, դրանք եւս խիստ վտանգված են: Իսկ գործող սակագնի պայմաններում ներդրումների մասին խոսք անգամ չի կարող լինել: Չնայած, սա նոր խնդիր չէ, այն լրջորեն սրվել էր դեռ այն ժամանակ, երբ ներկայիս քաղաքապետն ակտիվ պայքարում էր 150 դրամի դեմ, ու դրանով էլ ավելի խորացրին ողջ համակարգի ճգնաժամը: Ու ճակատագրի հեգնանքով հիմա արդեն ինքն է ստիպված նույն խնդրի մասին հոգալու, ու, բնականաբար, ողջ քննադատությունն էլ հենց իրեն է ուղղվելու:

Նման դեպքեր այլևս չեն լինելու. Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» հաշվին մանկապարտեզներ նորոգելուն, ապա այստեղ էլ օր օրի ավելի է սրվում Արշակ Զաքարյանի նկարագրած այս վերաբերմունքը. «Թալան-թալան էիք գոռում` դուք փաստորեն դեմ էիք, որ իրենք թալանեն, դուք ցանկանում էիք, որ դուք թալանեք: Թալանը, մնում է թալան` Ալոն է թալանում, թե` Բլոն՝ ժողովրդի համար կապ չունի… Հայտարարեք, որ դուք ձեւի համար էիք «պայքարում» դրանց դեմ, որ ժողովրդի աչքը մտնեիք, կամ էլ խոստովանեք, որ ձեզ էլ է դուր եկել դրանից «օգտվելը»»: Ու նկատենք, էլ ավելի խիստ ոճի մեջ է գործող իշխանությունների հաշվին ազատության մեջ հայտնված «Սասնա ծռերին» ներկայացնող Գագիկ Եղիազարյանը. «Ավելի հիմար մակարդակի մանիպուլյացիա ես չեմ պատկերացնում: Բանից պարզվում է, որ պիտի ապօրինաբար ինձ թալանեն, որ մանկապարտեզները գործեն: Բա ՀՀԿ-ի օրոք էլ էին մանկապարտեզները գործում, էն ժամանակ գումարները որտեղի՞ց էին»:

Մի խոսքով, ինչքան էլ նորաթուխ քաղաքապետը վերջին օրերին փորձում է Նուբարաշենի աղբանոցում շրջագայություններով խիստ սասանված վարկանիշները փրկել, մեկ բան է պարզ. նա իր նախընտրական խոստումներին համաձայն, ստիպված է արագ տեմպերով մայրաքաղաքում դրական փոփոխություններ առաջացնել: Բայց շատ ավելի պարզ է, որ դրա ո՛չ անհրաժեշտ ռեսուրսները, ո՛չ էլ, առավել եւս, կառավարման համակարգի մասնագիտական պոտենցիալը չկա: Մինչդեռ նույն քաղաքապետի ձախողումներն ուղղակիորեն հարվածելու են ոչ այնքան Մարուքյանին, որքան՝ Փաշինյանին:

Տարբեր վարչական շրջաններում տարբեր շինություններ սպասում են ապամոնտաժվելու իրենց հերթին. Քաղաքապետարան

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА